«Օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.


===[[Ժան-Ժակ Ռուսո]]===
===[[Ժան-Ժակ Ռուսո]]===
*Օրենսդիր [[իշխանություն]]ը [[պետություն|պետության]] սիրտն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը<ref name=sur />։
*Օրենսդիր [[իշխանություն]]ը [[պետություն|պետության]] [[սիրտ]]ն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը<ref name=sur />։


===[[Կատոն Ավագ]]===
===[[Կատոն Ավագ]]===

17:50, 7 Հուլիսի 2017-ի տարբերակ

Օրենքը ըստ Ժան-Ժակ Ֆոշերի

Աղբյուրով

Ցիցերոն

  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր[1]։
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները[1]։

Ժան-Ժակ Ռուսո

Կատոն Ավագ

  • Չկա այնպիսի օրենք, որ բոլորի սրտով լինի[2]։

Օնորե դե Բալզակ

  • Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը[2]։

Սեմուել Ջոնսոն

  • Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որը մարդկանց փորձը օգտագործում է հասարակության բարօրության համար է[1]։

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել

  • Օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է[1]։

Լուք դե Վովենարգ

  • Ով գործում է ավելի խիստ, քան օրենքներն են, նա բռնակալ է[1]։
  • Օրենքը պետք է խիստ լինի, իսկ մարդիկ՝ ներողամիտ [1]։

Սենեկա Ավագ

  • Որոշ չգրված օրենքներ գրված օրենքներից ավելի հաստատուն են[1]։
  • Օրենքը պետք է հակիրճ լինի[1]։

Մարկիզ դե Սադ

  • Այն օրենքը, որ փորձում է մարդու կյանքը (մահապատիժը) ոչ-գործնական, անարդար, և անընդունելի է։ Դա երբեք ոճրագործությունը չի ընկճել—ամեն օր երկրորդ անգամ գործվում է կառափնարանի ոտքին։
    • Փիլիսոփայությունը ննջասենյակում, «Մեկ ավել ջանք, ֆրանսիացիներ, եթե դուք հանրապետականներ էիք դառնալու» (անգլերեն)։ (1795)

Միգել Սերվանտես

  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[1]։

Գարեգին Նժդեհ

  • Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ[3]։

Մենանդրոս

  • Որտեղ ուժն է թագավորում, այնտեղ օրենքն անզոր է[1]։

Ջոն Լոկ

  • Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն[2]։

Առանց աղբյուրի

Ֆրիդրիխ Նիցշե

  • «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
  • Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը օրենքն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն մտքերում օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին։
  • Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական օրենքը հարյուրապատիկ խախտված է։
  • «Եթե դու գիտես՝ ինչ ես անում, դու Երանելի ես։ Բայց եթե դու չգիտես այդ՝ նզովված ես և օրենքի հանցագործ»,- ասաց Հիսուսը շաբաթը խախտած մի մարդու, խոսք բոլոր խախտողների և հանցագործների համար։

Ֆիննական առած

  • Արտակարգ իրավիճակը չի ընթերցում օրենքը։

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  2. 2,0 2,1 2,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4.