«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35. Տող 35.


*Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին:<ref>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-276-4|year=2001|page=118}}</ref>
*Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին:<ref>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-276-4|year=2001|page=118}}</ref>

*Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ:<ref>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-276-4|year=2001|page=51}}</ref>


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

17:35, 27 փետրվարի 2009-ի տարբերակ

Պատկեր:Մարտիրոս Սարյան.jpg
Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան ― հայ նկարիչ (1880 — 1972)։


  • Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։
  • Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։
  • Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։
  • Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  • Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  • Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
  • Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
  • Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
  • Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, — առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը: [1]
  • Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին:[2]
  • Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ:[3]

Աղբյուրներ

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-276-4. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարտիրոս Սարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: