«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չ ուղղագրական
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Shakespeare.jpg|thumb|Վիլյամ Շեկսպիրը]]
[[Պատկեր:Shakespeare.jpg|thumb|Վիլյամ Շեկսպիրը]]


'''Վիլյամ Շեքսպիրը''' (անգլերեն՝ William Shakespeare) (կնքված՝ ապրիլի 26, 1564 - ապրիլի 23, 1616) անգլիացի բանաստեղծ և թատերագիր է եղել:
'''[[w:Վիլյամ Շեքսպիր|Վիլյամ Շեքսպիրը]]''' (անգլերեն՝ ''William Shakespeare'') (կնքված՝ [[ապրիլի 26]], [[1564]] - [[ապրիլի 23]], [[1616]]) անգլիացի բանաստեղծ և թատերագիր է եղել:


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==
Տող 79. Տող 79.
[[Կատեգորիա:Գրողներ|Շեքսպիր, Վիլյամ]]
[[Կատեգորիա:Գրողներ|Շեքսպիր, Վիլյամ]]
[[Կատեգորիա:Անգլիացիներ|Շեքսպիր, Վիլյամ]]
[[Կատեգորիա:Անգլիացիներ|Շեքսպիր, Վիլյամ]]

[[af:William Shakespeare]]
[[ar:وليام شكسبير]]
[[ast:William Shakespeare]]
[[bg:Уилям Шекспир]]
[[bs:William Shakespeare]]
[[ca:William Shakespeare]]
[[cs:William Shakespeare]]
[[da:William Shakespeare]]
[[de:William Shakespeare]]
[[el:Ουίλλιαμ Σαίξπηρ]]
[[en:William Shakespeare]]
[[eo:William SHAKESPEARE]]
[[es:William Shakespeare]]
[[et:William Shakespeare]]
[[eu:William Shakespeare]]
[[fa:ویلیام شکسپیر]]
[[fr:William Shakespeare]]
[[gl:William Shakespeare]]
[[he:ויליאם שייקספיר]]
[[hr:William Shakespeare]]
[[hu:William Shakespeare]]
[[it:William Shakespeare]]
[[ja:ウィリアム・シェイクスピア]]
[[ka:უილიამ შექსპირი]]
[[ku:William Shakespeare]]
[[lt:Viljamas Šekspyras]]
[[nl:William Shakespeare]]
[[no:William Shakespeare]]
[[pl:William Shakespeare]]
[[pt:William Shakespeare]]
[[ro:William Shakespeare]]
[[ru:Уильям Шекспир]]
[[simple:William Shakespeare]]
[[sk:William Shakespeare]]
[[sl:William Shakespeare]]
[[fi:William Shakespeare]]
[[sv:William Shakespeare]]
[[tr:William Shakespeare]]
[[uk:Шекспір Вільям]]
[[zh:威廉·莎士比亚]]

12:41, 30 հունվարի 2009-ի տարբերակ

Վիլյամ Շեկսպիրը

Վիլյամ Շեքսպիրը (անգլերեն՝ William Shakespeare) (կնքված՝ ապրիլի 26, 1564 - ապրիլի 23, 1616) անգլիացի բանաստեղծ և թատերագիր է եղել:

Քաղվածքներ

  • Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:[1]
  • Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:[1]
  • Քաջը մեռնելով հաղթում է մահին:[2]
  • Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:[2]
  • Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:[2]
  • Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:[2]
  • Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:[2]
  • Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:[3]
  • Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:[3]
  • Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:[3]
  • Բարձր հիքիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:[3]
  • Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:[3]
  • Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:[3]
  • Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:[4]
  • Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:[4]
  • Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:[4]
  • Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:[4]
  • Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:[4]
  • Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:[4]
  • Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:[5]
  • Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:[5]
  • Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:[5]
  • Միամիտ մարդիկ սիրում են վիճել,

Իսկ ազնիվները՝ միաբան լինել:[5]

  • Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:[5]
  • Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:[5]
  • Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,

Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:[6]

  • Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,

Քան թե գիտությամբ հռչակվել տգետ:[6]

  • Վիշտը այտերն է նվաճում միայն,

Չի հաղթանակում ուղեղի վրա:[6]

  • Խորհրդածումը երբեք չի ապրում

Անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:[6]

  • Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել:[6]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 90. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93. 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 94. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 95. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ուիլյամ Շեքսպիր հոդվածը նաև Վիքիպեդիայում: