«Աստղերն են մեղավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Removing "Աստղերն_են_մեղավոր.jpg", it has been deleted from Commons by Ebrahim because: Copyright violation; can usually be uploaded to your local Wikipedia as fair use if an article exists: book cover
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Աստղերն են մեղավոր.jpg|280px|աջից]]
'''«Աստղերն են մեղավոր»''' ({{lang-en|The Fault in our stars}}), ամերիկացի գրող [[Ջոն Գրին]]ի վեպը։ Հրատարակվել է [[2012]] թվականին։
'''«Աստղերն են մեղավոր»''' ({{lang-en|The Fault in our stars}}), ամերիկացի գրող [[Ջոն Գրին]]ի վեպը։ Հրատարակվել է [[2012]] թվականին։



15:13, 6 Հունիսի 2016-ի տարբերակ

«Աստղերն են մեղավոր» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպը։ Հրատարակվել է 2012 թվականին։

Քաղվածքներ

  • Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել: Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով: Բոլորն են ուզում հիշվել: Ես էլ եմ դա ուզում: Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են...
  • Ցավը ուզում է, որ իրեն զգան:
  • Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում:
  • Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց:
  • Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից:
  • Լավ ընկերներին դժվար է գտնել, և անհնար է մոռանալ:
  • Աշխարհը ցանկությունների իրականացման գործարան չէ:
  • Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կմահանանք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չեն մնա մարդիք, ովքեր հիշում են, թե ով է եղել և նույնիսկ ինչ է արել: Չի մնա ոչ ոք, ով կհիշի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, առավել ևս քո մասին: Այն ամենը, ինչ մենք արել են, կառուցել ենք, գրել ենք, հորինել ենք և բացահայտել ենք, մոռացված կլինի: Այդ ամենը անհետ կկորի: Միգուցե, այդ ժամանակը կգա շուտով, միգուցե միլիոնավոր տարիներ անց, բայց եթե նույնիսկ մենք գոյատևենք մինչև Արևի անկումը, մարդկությունը հավերժ ապրել չի կարող: Ժամանակը կար մինչև այն, որ կենդանի օրգանիզմները տեղյակ էին իրենց գոյության մասին, կլինի ժամանակը և մեզանից հետո: Իսկ եթե քեզ անհանգստացնում է մոռացությունից անխուսափելիությունը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես դա ուրիշներն են անում:
  • Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում:
  • Փիտեր վան Հաութենը միակն էր, ով ա) գիտեր, թե ինչ է նշանակում մահանալ, և բ) դեռ չէր մահացել:
  • Իմ մտքերը՝ աստղեր են, որոնք ես չեմ կարողանում միացնել համաստեղություններում:
  • Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ:
  • Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ:
  • Նրա աչքերն այնքան թափանցիկ կապույտ էին, որ թվում էր` կարող ես դրանց միջով նրա ներքինը տեսնել:
  • Ամեն ինչ ավելի արագ կստացվեր, եթե պարզապես մի կողմ նետեին էդ արգելապատնեշները:
  • «Լավ» բառը լի է կրքով:
  • Հուսահատ ու մենավոր ճոճանակը սիրառատ ու ջերմ օջախ է փնտրում:
  • Գնանք, շրջենք կիսադատարկ փողոցներով, մրմունջների ապաստաններով անհանգիստ գիշերների` մեկ-գիշերանոց, էժանագին հյուրանոցներում, ոստրեների խեցիներով լի փոշոտ հատակով ռեստորաններում: Քեզ կրնկակոխ հետևող փողոցներով, որ ինչպես տաղտկալի փաստարկ, հետածնդում են մի նենգ նպատակ. հանգեցնել քեզ մի ճնշող հարցի, բայց մի հարցրու, թե այդ ինչ հարցի, արի ուղղակի գնանք նրանց այցի:
  • Դու հավերժ կապրես մեր սրտերում, մեծատառով մարդ:
  • Դու հավերժ կապրես իմ հիշողությունների մեջ, որովհետև ես հավերժ ապրելու եմ: Հիմա ես քո Աստվածն եմ, մեռած տղա:Հիմա ես եմ քո տերը:
  • Մենք ապրում ենք գիտակցականության արարմանն ու ոչնչացմանը նվիրված տիեզերքում:
  • Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց:
  • Նա կատակասեր է, բայց ոչ երբեէ` ստոր:
  • Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ:
  • Մարմինն անջատվում է, երբ ցավը չափից անտանելի է դառնում,և հասկանում ես, որ գիտակցությունը ժամանակավոր է:
  • Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ:
  • Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս:
  • Կերտեք հիշողություններ ձեր երեխաի կամ երեխաների հետ, որպեսզի նրանք օրերից մի օր, նայելով ճոճանակին, համակվեն սուր, սենտիմենալ զգացողություններով:

Աղբյուրներ

  • Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր», Էդիթ Պրինտ, 2015 թվական, 304 էջ, Պինգվին Գրուպ 2015, ISBN 978-9939-52-973-8
Վիքիպեդիա
Վիքիպեդիա