«Մահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 89. Տող 89.
*Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ<ref name=hamar7>{{cite book |title=Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն|editor=Ռաֆայէլ Համբարձումեան|publisher=Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ|ISBN=978-99941-978-4-2|year=2008|page=7|}}</ref>։
*Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ<ref name=hamar7>{{cite book |title=Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն|editor=Ռաֆայէլ Համբարձումեան|publisher=Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ|ISBN=978-99941-978-4-2|year=2008|page=7|}}</ref>։
*Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում<ref name=hamar88>{{cite book |title=Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն|editor=Ռաֆայէլ Համբարձումեան|publisher=Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ|ISBN=978-99941-978-4-2|year=2008|page=88}}</ref>։
*Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում<ref name=hamar88>{{cite book |title=Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն|editor=Ռաֆայէլ Համբարձումեան|publisher=Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ|ISBN=978-99941-978-4-2|year=2008|page=88}}</ref>։

=== [[Ուիլյամ Շեքսպիր]] ===
* Քաջը մեռնելով հաղթում է մահին<ref name=mterim2>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=91}}</ref>։
* Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ<ref name =mterim4>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=93}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:39, 4 Մայիսի 2016-ի տարբերակ

Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը:

Քաղվածքներ

Ավետիք Իսահակյան

  • Մահն է ճմլում մեր սիրտը, այսպես դաժան և անխիղճ, մեր ծնած օրից իսկ: Նա ամեն ժամ հանապազ քամում է մեր էությունը, և մեր եղկելի կյանքը թաթախված է մահի սարսուռով[1]:
  • Հզոր է մահը տիեզերքից, և անծայրածիր տիեզերքը նրա առջև` մի հյուլե նսեմ[1]:
  • Մահը – այդ միակ վիշտն է տիեզերական, միակ բռնությունը ժամանակի վրա, միակ իշխանը տարածության վրա, որ անիմաստացնում է իրերը բոլոր[1]:
  • — Կյա՛նք, դո՛ւ ես վառում արևները երկինքներում և սերը սրտերում, սակայն դժխեմ մահը մարում է արևները և սերերը պայծառ:
Կյա՛նք, դու ես հյուսում շքեղ, գարնանային անուրջները, բոլոր երգերը ծաղկաբույր, սակայն դաժան մահը ցնդում է անուրջները և երգերը չքնաղ:
Կյա՛նք, դու ես ձևում ու կաղապարում գեղեցիկ իրերը և ներդաշնակում աստղերի պարսը, սակայն անիմաստ մահը հյուծում է դաշն ձևերը գեղեցկության և թոհ ու բոհի վերածում աստղերի համերգը
Փրկիչ է մահը:
Ես կամենում եմ մեռնել…[1]:
  • Մահն է, որ ամոքում է մեր վշտերը, մեր դռան անձուկները. նա բալասանն է կյանքի նյութած, անարգանքներին[1]:
  • Եվ մահը այն բարի շրթունքն է, այն ջինջ ու զով աղբյուրը, որ հագեցնում է կյանքի հուր-ծարավը, լինելու անիմաստ կամքը անէացնում[1]:
  • Ես տեսնում եմ, որ բոլոր իմաստությունները մահի դեմ են ծառանում, և բոլոր կրոնները եղել են մահի սարսափը մեղմելու համար, և ինքնասպանն իրոք մահից խուսափելու համար է դիմում մահին[1]:
  • Եթե արդարև մահը ոչնչացնում է ինձ և տիեզերքը, ապա ի՜նչ է մնում մեր տեղը` անլույս, անափ, անհուն մի պարապ, ամեն ժամ և ամեն վայրկյան…[1]
  • Կյանքն է ամենազորը, հավերժականը և իրականը, իսկ մահը` սոսկ մղձավանջ: Եվ տիեզերական կյանքի մեջ խրված է մահը, նրա շուրջը կյանք է իշխում, ինչպես օվկիանոսը գերեզմանային կղզու շուրջն է իշխում[1]:

Եղիշե

  • Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն (Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն)[2][3]։

Օմար Խայամ

Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
— Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
Կգա օրը, երբ կմնաս դու քնած[4]։

Մկրտիչ Պեշիկթաշլյան

  • Երբ թշնամիին մեզի ըրած անարգանացը հատուցեցանք ու վատության կեղտը արյամբ սրբենք, այն ատեն գերեզման կիջնենք. այն ատեն գեղեցիկ ու փառավոր մահ է. մեռնինք վրեժխնդրության ժպիտը մեր շուրթերուն վրա. մեռնինք մահվան հետ երկյուղը թշնամվույն սիրտը գցելով[5]։

Միշել Մոնտեն

  • Մենք մահը, աղքատությունն ու տառապանքը համարում ենք մեր վատթարագույն թշնամիները։ Բայց ու՞մ հայտնի չէ, որ հենց նույն մահը, որ ոմանք համարում են բոլոր սարսափներից ամենասարսափելին, ուրիշների համար միակ փրկությունն է այս կյանքի զրկանքներից, բարձրագույն բարիք, մեր ազատության ակունքը, կատարյալ ու վերջնական փրկությունը չարից։ Եվ այն դեպքում, երբ ոմանք ահ ու դողի մեջ սպասում են վերահաս մահին, ուրիշներն այն ավելի բերկրալի են համարում, քան կյանքը…[6]։
  • Ցիցերոնն ասում է, թե փիլիսոփայելը ոչ այլ ինչ է, քան մահվան ինքնանախապատրաստություն[6]։
  • Մեկի մահը մյուսի կյանքի սկիզբն է[6]։
  • Կյանք մտնելով՝ դուք մահ եք մտնում, քանզի մահը ձեզ կթողնի ոչ շուտ, քան դուք կթողնեք կյանքը[6]։
  • Կյանքի բոլոր օրերը դեպի մահն են տանում. վերջինը միայն ավարտին է հասցնում[6]։

Էռնեստ Հեմինգուեյ

  • Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա[7]։
  • Տղամարդն իրավունք չունի մահանալ անկողնում. կամ կռվի ժամանակ, կամ փամփուշտը ճակատին[8]։

Գևորգ Էմին

Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում… ծիծաղել,
Եվ… ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո…
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ… քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես… սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ… Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ…
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում…[9]

Հովհաննես Թումանյան

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։[10]

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։[11]

Սիմոնա դը Բովուար

  • Կատարյալ երջանկությունը մահ է: Նա երջանկություն չէր ուզում, նա ուզում էր ապրել[12]:
  • Նա գնաց դեպի մահ` սեփական գոյությունը հաստատելու համար[12]:

Գարեգին Նժդեհ

  • Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ[13]։
  • Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում[14]։

Ուիլյամ Շեքսպիր

  • Քաջը մեռնելով հաղթում է մահին[15]։
  • Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ[16]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ավետիք Իսահակյան «Անանդան և մահը»
  2. Եղիշե, «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» (Վարդան Մամիկոնյանի խոսքը)
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 33.
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71. 
  5. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 35. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Միշել Մոնտեն «Փորձեր»։ grqamol.am (դեկտեմբերի 17, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։
  7. Էռնեստ Հեմինգուեյի 15 իմաստուն մտքերը.
  8. Почему Хемингуэй не любил журналистов
  9. Գևորգ Էմին «Մահը մի՛շտ հիշիր»
  10. Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը
  11. Հովհաննես Թումանյան, քափյակներ, 1918
  12. 12,0 12,1 * Սիմոնա դը Բովուար «Բոլոր մարդիկ մահկանացու են»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
  13. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 7. ISBN 978-99941-978-4-2. 
  14. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 88. ISBN 978-99941-978-4-2. 
  15. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91. 
  16. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մահ հոդվածը նաև Վիքիպեդիայում: