«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 26. Տող 26.
* Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։
* Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։
* Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։
* Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։
* Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, իմ Երևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։
* Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ Երևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։
* «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։
* «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։

11:02, 1 Մայիսի 2016-ի տարբերակ

Ռուբեն Հախվերդյանը

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (ծնվ.՝ 3 դեկտեմբերի, 1950, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Քաղվածքներ

• Նրանք պետք է ապրեն աշխատավարձերով, բայց ապրում են իրենց բիզնեսներով: Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել: Նրանցից շատերը Քրեական օրենսգրքով պետք է պատասխան տան[1]:
(ապրիլի 13, 2016 թ.)
• Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատարը պետք է հրաժարական տա: Պետք է հրաժարական տա հատկապես Կառավարությունը[1][2]:
(ապրիլի 13, 2016 թ.)
• Սուտ ա, որ սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտն ենք, սաղին КГБ-ն ա նշանակում[3]:
(մայիսի 2, 2012 թ.)
• Նրանցից շատերը պետք է քրեական պատասխանատվության կանչվեն: Եկեղեցի ու շքեղ առանձնատներ կառուցելու փոխարեն թող բանակին միջոցներ հատկացնեն: Այո, ժողովուրդը կռվում է թուրքի հետ, իսկ ո՞վ պետք է կռվի ներքին թուրքի դեմ[2]
(ապրիլի 13, 2016 թ.)
• Իրանք էնքան են լափել, որ իրանց ծոռներին էլ հերիք ա էդ փողը: Սաղ ժողովուրդը զզված է իրենցից[4]:
(մարտ 08, 2013 թ.)
• Եթե այդ ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լևոնի մասին էր: Այդ ցույցը ընդհանուր մեր ժողովրդի բողոքն էր: Դա ըմբոստություն էր[5]:
(հուլիսի 6, 2009 թ.)

Երգի բառերից

«Նախագահական ընտրություններ»

• Երկնքում ճախրող ոստիկաններ,
Ոստիկանատիպ մուրացկաններ,
Մուրացկանակերպ անգույն դեմքեր
Ու կերած-խմած ուրվականներ:
• Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Ղումարի նստած դասախոսներ
Ու նստած-ելած շատախոսներ:
• Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,
Մահվան հետ գիշեր են լուսացնում:
Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը,
Թալանում է ազգը ու պղծում:
• Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալամիտ նախարարներ
Ու նմանատիպ տարբեր բաներ:

«Ծեր գնչուհին»

• Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։
• Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։
• Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ Երևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։
• «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։

«Կրկնվող պատմություն»

• Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվող պատմություն,
Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
Ճակատագիր ի՜մ դառնություն:

«Լավագույն տղերքը»

• Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեգ փնտրում։

«Ուրվական»

• Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
• Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

Ծանոթագրություններ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Հախվերդյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: