«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Hakhverdyan.jpg|200px|մինի|Ռուբեն Հախվերդյանը]]
[[Պատկեր:Hakhverdyan.jpg|200px|մինի|Ռուբեն Հախվերդյանը]]
'''Ռուբեն Լևոնի Հախվերդյան''' (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ։
'''Ռուբեն Լևոնի Հախվերդյան''' (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, բանաստեղծ, հասարակական գործիչ։


== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==

07:13, 30 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ռուբեն Հախվերդյանը

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան), հայ երգիչ, երգահան, կիթառահար, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Քաղվածքներ

  • «Նրանք պետք է ապրեն աշխատավարձերով, բայց ապրում են իրենց բիզնեսներով: Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, բոլորին պետք է «ռասկուլաչիտ» անել: Նրանցից շատերը Քրեական օրենսգրքով պետք է պատասխան տան:»[1] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատարը պետք է հրաժարական տա: Պետք է հրաժարական տա հատկապես Կառավարությունը:»[1][2] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Սուտ ա, որ սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտն ենք, սաղին КГБ-ն ա նշանակում»[3] (մայիսի 2, 2012 թ.):
  • «Նրանցից շատերը պետք է քրեական պատասխանատվության կանչվեն: Եկեղեցի ու շքեղ առանձնատներ կառուցելու փոխարեն թող բանակին միջոցներ հատկացնեն: Այո, ժողովուրդը կռվում է թուրքի հետ, իսկ ո՞վ պետք է կռվի ներքին թուրքի դեմ:»[2] (ապրիլի 13, 2016 թ.):
  • «Իրանք էնքան են լափել, որ իրանց ծոռներին էլ հերիք ա էդ փողը: Սաղ ժողովուրդը զզված է իրենցից:»[4] (մարտ 08, 2013 թ.):
  • «Եթե այդ ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լևոնի մասին էր: Այդ ցույցը ընդհանուր մեր ժողովրդի բողոքն էր: Դա ըմբոստություն էր:»[5] (հուլիսի 6, 2009 թ.):

Երգի բառերից

«Նախագահական ընտրություններ»

  • Երկնքում ճախրող ոստիկաններ,
    Ոստիկանատիպ մուրացկաններ,
    Մուրացկանակերպ անգույն դեմքեր
    Ու կերած-խմած ուրվականներ:
  • Մտավորական քրեականներ,
    Կիսագողական ոստիկաններ,
    Ղումարի նստած դասախոսներ
    Ու նստած-ելած շատախոսներ:
  • Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,
    Մահվան հետ գիշեր են լուսացնում:
    Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը,
    Թալանում է ազգը ու պղծում:
  • Գեներալատիպ մեծ գրողներ,
    Գրողի տարած գեներալներ,
    Գեներալամիտ նախարարներ
    Ու նմանատիպ տարբեր բաներ:

«Ծեր գնչուհին»

  • Ծեր գնչուհին բախտս կարդաց
    Իմ հայացքի մեջ մոխրացած,
    Նա կիսաձայն ինձ շշնջաց,
    Որ ես ճամփորդ եմ ուշացած։
  • Որ ընկերներս հեռացել են,
    Սիրելիներս էլ չկան,
    Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
    Հոգեհացիս հազիվ թե գան։
  • Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, իմ Երևան
    Անտերուդուս մուրացկանները
    Դարձան քեզ տեր ու տիրական։
  • «Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
    Ասում եմ քեզ, իմ Երևան,
    Արժեր հասնել աշխարհի ծերը,
    Որ էս բառերը հասկանամ։

«Կրկնվող պատմություն»

  • Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
    Կրկնվող պատմություն,
    Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
    Ճակատագիր ի՜մ դառնություն:

«Լավագույն տղերքը»

  • Լավագույն տղերքը հեռանում են,
    Օտար ափերում բախտ որոնում.
    Սիրելի կանայք թողնում գնում են,
    Ուրիշների մեջ են մեգ փնտրում։

«Ուրվական»

  • Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
    Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
  • Գինում խեղդված կճչա խցանահանը,
    Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

Ծանոթագրություններ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Հախվերդյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: