«Մկրտիչ Խրիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 32. Տող 32.
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:1820 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1820 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1907 մահեր]]
[[Կատեգորիա:1907 մահեր]]

08:43, 28 Մարտի 2016-ի տարբերակ

Խրիմյան Հայրիկը

Մկրտիչ Վանեցի Խրիմյան կամ Խրիմյան Հայրիկ (ապրիլի 4, 1820 — հոկտեմբերի 29, 1907), Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոսն էր, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Քաղվածքներ

  • Սիրեցէ՛ք անարատ Մայր Ս. Կաթողիկէ եկեղեցին։ Եկեղեցւոյ հետ սիրեցէ՛ք ու հաստատուն պահեցէ՛ք ձեր Մայրենի լեզուն, այն երկնապարգև լեզուն, որով խոսեցան եւ լացին ձեր հայրերն ու մայրերը իրենց հայրենիքին մեջ եւ իրենց եկեղեցվոյ մեջ. նոյնը եւ սրբութեամբ աւանդեցէ՛ք ձեր որդիներուն եւ ժառանգորդներուն միշտ անմոռաց պահել զայն[1]։
  • Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել...
    Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ
    Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն։
  • Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը[2]
  • Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը։ Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք։
  • Ըստ Կոմիտասի, ի պատասխան գերմանացի մի հնախույզի, Էջմիածնում[2]

Մկրտիչ Խրիմյանի մասին

  • Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը
    Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը,
    Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,
    Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.
    Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա'տք վշտակո,
    Հրեշտա'կն է Հայոց։
  • Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն
    Տգետը փշյա պսակ է հյուսում.
    Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում
    Եվ ապագայում հունձքի սպասում։
  • Կրթության և զարգացման եռանդը, որ արդ կերևա Հայաստանի մեջ, հայք կը պարտին մեծ մասամբ եռանդուն առաքյալ, հայրենասեր և քաջ գրող Մ. Խրիմյանի։
  • Խրիմյանի կյանքն ու տիպարը ստվար հատորի մը նյութ կրնան կազմել, և այդ հատորը օր մը պիտի գրվի անշուշտ և պիտի ամփոփե ամենայն մանրամասնությամբ՝ այդ եզական դեմքին բոլոր գծերը,— և թերություննե՛րն ալ։

Աղբյուրներ

  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Արշակ Մադոյան, Հակոբ Պետրոսյան։ Գաղափարի և ազատության ջահակիրը։ Վերստացված է՝ 2011-04-13։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խրիմյան Հայրիկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: