«Սթիվ Ջոբս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: →
Տող 44. Տող 44.
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:Ամերիկացի գործարարներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի գործարարներ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով‎]]

09:28, 16 Մարտի 2016-ի տարբերակ

Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955 — հոկտեմբերի 5, 2011), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։

Քաղվածքներ

  • Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում։
  • Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել։
  • Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է։
  • Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա։
  • Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս։
  • Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց։
  • Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»։ Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց։
  • Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում։
  • Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է։
  • Սխալներ թույլ չտալ, նշանակում է լիարժեք կյանք չապրել։
  • Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա։
  • Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով։
  • Եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք։ Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո։[1]
  • Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել։ Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով այդ սխալները։ Ես այդ մարդկանցից մեկն եմ։[1]
  • Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն։ Եթե դրան չեք հասել, սպասեք։ Մի զայրացեք։ Թող այն հուշի ձեզ ձեր սիրտը։[1]
  • Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել։ Դա շատ լավ ձևավորում է անհատին։[1]
  • Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար։ Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես։[1]
  • Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում։[1]
  • Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է։ Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան։[1]
  • Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին։ Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին։[1]
  • Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես։[1]
  • Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը։ Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար։ Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ։[1]
  • Հիշողությունն այն մասին, որ ես շուտով մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնել։ Մահվան մասին հիշողությունն ամենալավ միջոցն է՝ խուսափելու այն մտքերից, թե դուք կորցնելու բան ունեք։ Դուք արդեն մերկ եք։ Դուք այլևս չունեք պատճառներ՝ ձեր սրտին չլսելու համար։[1]
  • Գերեզմանոցում ամենահարուստ մարդ լինելն ինձ համար կարևոր չէ։ Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել։[1]
  • Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ։ Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ։ Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ։ Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը։[1]
  • Պետք չէ տխրել և լքել կյանքը։ Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել։[1]
  • Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է։ Այն փոփոխությունների պատճառ է։ Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար։[1]
  • Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում։ Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները։ Բայց զգույշ եղեք․ հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած։[1]
  • Քաղցած մնացեք։ Անշրջահայաց մնացեք։[1]

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Սթիվ Ջոբսի 20 լավագույն մտքերը։ 168.am (հոկտեմբերի 26, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։


Աղբյուրներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սթիվ Ջոբս հոդվածը նաև Վիքիպեդիայում: