«Վաչագան Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →top: clean up, փոխարինվեց: → |
չ →Ասույթներ: clean up, փոխարինվեց: → (2) |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Ասույթներ == |
== Ասույթներ == |
||
* Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից։ |
* Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից։ |
||
* Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում։ |
* Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում։ |
||
* Հիշե՜ք. կանայք սիրում են '''ՇՓՈՒՄ'''` '''Շ'''ատ '''Փ'''ող '''Ու'''նեցող '''Մ'''արդու: |
* Հիշե՜ք. կանայք սիրում են '''ՇՓՈՒՄ'''` '''Շ'''ատ '''Փ'''ող '''Ու'''նեցող '''Մ'''արդու: |
||
* Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել: |
* Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել: |
09:15, 16 Մարտի 2016-ի տարբերակ
Վաչագան Ադիբեկի Սարգսյան (մայիսի 25, 1951), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Ասույթներ
- Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից։
- Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում։
- Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:
- Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:
- Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:
- Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս։
- Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ։
- Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար։
- Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել։
- Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին։
- Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է։
- Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա։
- Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ։
- Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված։
- Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա։
- Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի։
- Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու։
- Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է։
- Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել։
- Հենման կետ որոնողը բազմակետի հանդիպեց ու չիմացավ` ինչ անի։[1]
Աղբյուրներ
Երկեր
- Ասույթներ համենայն դեպս (2011)