«1984 (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Վեպեր ՀոթՔաթ գործիքով |
→Քաղվածքներ «1984» վեպի վերաբերյալ: տվյալների թարմացում |
||
Տող 58. | Տող 58. | ||
*Վերոնշյալ գիրքն ընտրելը պատգամավորը կապում է Օրուելի մեկ այլ՝ «Անասնաֆերմա» ստեղծագործության հետ՝ նշելով, որ այդ գրքից Ազգային ժողովում հաճախ են ցիտում. «Երբ ծանոթանում ես Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ, զգում ես՝ որքան խորաթափանց է նա, կարողանում է ոչ միայն հասարակական հարաբերությունները պատկերավոր և ընկալելի ներկայացնել, այլ նաև անխամրելի երևույթներ ցույց տալ: Այսինքն՝ այնպես չէ, որ նրա ստեղծագործությունները ինչ-որ մի ժամանակահատվածի համար են կառուցվում: Այս ամենը դրդեց ինձ ընտրել «1984» վեպը, մինչ այդ չէի կարդացել: Կարդալուց հետո ես հասկանում, որ անմար ստեղծագործությունները երբեք չեն կարող գրադարակի ինչ-որ մի հատվածում մնալ դրված: Սա, ավելի շատ, սեղանի, ձեռքի գիրք է, որովհետև հասարակական կյանքի ասպարեզում դուք կարող եք մեջբերում կատարել այս ստեղծագործությունից»: |
*Վերոնշյալ գիրքն ընտրելը պատգամավորը կապում է Օրուելի մեկ այլ՝ «Անասնաֆերմա» ստեղծագործության հետ՝ նշելով, որ այդ գրքից Ազգային ժողովում հաճախ են ցիտում. «Երբ ծանոթանում ես Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ, զգում ես՝ որքան խորաթափանց է նա, կարողանում է ոչ միայն հասարակական հարաբերությունները պատկերավոր և ընկալելի ներկայացնել, այլ նաև անխամրելի երևույթներ ցույց տալ: Այսինքն՝ այնպես չէ, որ նրա ստեղծագործությունները ինչ-որ մի ժամանակահատվածի համար են կառուցվում: Այս ամենը դրդեց ինձ ընտրել «1984» վեպը, մինչ այդ չէի կարդացել: Կարդալուց հետո ես հասկանում, որ անմար ստեղծագործությունները երբեք չեն կարող գրադարակի ինչ-որ մի հատվածում մնալ դրված: Սա, ավելի շատ, սեղանի, ձեռքի գիրք է, որովհետև հասարակական կյանքի ասպարեզում դուք կարող եք մեջբերում կատարել այս ստեղծագործությունից»: |
||
::''[[Արծվիկ Մինասյան]]<ref>{{cite web|title=«1984»-ը սեղանի գիրք է. Արծվիկ Մինասյան|url=http://www.aravot.am/2014/12/05/522483/|publisher=Aravot.am|date=05.12.2014|accessdate=սեպտեմբերի 17, 2015 թ.}}</ref> (ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ)'' |
::''[[Արծվիկ Մինասյան]]<ref>{{cite web|title=«1984»-ը սեղանի գիրք է. Արծվիկ Մինասյան|url=http://www.aravot.am/2014/12/05/522483/|publisher=Aravot.am|date=05.12.2014|accessdate=սեպտեմբերի 17, 2015 թ.}}</ref> (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ, 2016 թ.-ի փետրվարի 26-ից ՀՀ Էկոնոմիկայի նախարար)'' |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
23:48, 24 փետրվարի 2016-ի տարբերակ
«1984» (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), անգլիացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։
Քաղվածքներ
- Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ է:
- Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են:
- Մոր մասին հիշողությունը ծվատում էր Ուինսթոնի սիրտը, որովհետև նա մահացել էր՝ իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր՝ փոխադարձաբար սիրելու համար:
- Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր: Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից: Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը: Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա…
- Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը:
- Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:
- Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:
- «Միշտ գոռա ամբոխի հետ»,- ասում եմ ինձ: Դա ապահով լինելու միակ միջոցն է:
- Երբեք մի՛ վերադարձիր այն ճանապարհով, որով եկել ես:
- Եթե ենթարկվես փոքր կանոններին, կարող ես խախտել մեծերը:
- Սեռական քաղցը հիստերիա էր առաջացնում, իսկ դա ցանկալի էր, որովհետև կարելի էր փոխարկել պատերազմական տենդի և ղեկավարի երկրպագության: Նա այսպես ձևակերպեց.
- – Սեր անելիս էներգիա ես ծախսում, հետո երջանիկ ես զգում ու ոչնչի մասին չես մտահոգվում: Նրանք չեն կարող նման բան թույլ տալ: Նրանք ուզում են, որ էներգիան անընդատ եռա քո մեջ: Դրանց այդ բոլոր երթերը, գոռում-գոչյունները, դրոշների թափահարումը՝ ընդամենը թթված սեքս է: Եթե ինքնին երջանիկ ես, ինչու՞ պիտի հուզվես Մեծ Եղբոր, Եռամյա պլանի, Ատելության երկրոպեի և մնացած անիծյալ անհեթեթությունների պատճառով:
- Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում:
- Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես: Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս:
- Քանի դեռ մարդ արարածը մարդ է մնում, կյանքն ու մահը նույն բանն են:
- Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին:
- Վերջը սկզբի մեջ է:
- Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է:
- Եթե սիրում ես որևէ մեկին, ուրեմն սիրում ես, իսկ երբ այլևս ոչինչ չունես տալու, տալիս ես սերդ:
- Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ հարստությունը, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ իշխանությունը կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին:
- Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:
- Մեռնեմ նրանց ատելով ՝ ահա թե որն է ազատությունը:
- Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես:
- Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ արդեն գիտես:
- Մարդուց առաջ ոչինչ չի եղել: Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի: Մարդուց դուրս ոչինչ չկա:
- Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի:
- Իշխանությունը հավաքական է: Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել:
- Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:
- Իրականությունն արտաքին երևույթ չէ: Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ:
- Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես:
- Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ:
- Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:
- Այս խաղում, ուր խաղում ենք, անհնար է հաղթել: Պարզապես որոշ անհաջողություններ մյուսներից լավ են, այդքանը:
- Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարեց պատերազմ լինելուց:
- Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից: Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ:
- Իրականում փրկություն չկար: Իրագործելի էր միայն մի ծրագիր՝ ինքնասպանությունը, բայց չէին շտապում իրագործել: Սպասողական վիճակում ապրել օր առ օր, շաբաթ առ շաբաթ՝ հյուսելով ներկան, որ չուներ ապագա, դա անհաղթահարելի բնազդ էր, ինչպես թոքերն են միշտ հաջորդ շունչ առնում, քանի դեռ օդ կա:
- Ինքնին ցավը երբեմն բավարար չէ: Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը: Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել: Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն: Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ: Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ: Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել:
- – Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա:
- – Նրան տառապանք պատճառելով:
- – Իրավացի եք: Նրան տառապանք պատճառելով: Հնազանդությունը բավական չէ: Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին: Իշխանությունն էլ է այդպես: Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է: Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով:
- Մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ:
- Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա: Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի:
- Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը:
- Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը:
- Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:
- Ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն է, այդ դեպքում անհնար է ինքնավերահսկումը:
- Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:
- Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են:
- Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ:
- Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով:
- Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը: Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ: Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր Կառավարություն:
Քաղվածքներ «1984» վեպի վերաբերյալ
- Վերոնշյալ գիրքն ընտրելը պատգամավորը կապում է Օրուելի մեկ այլ՝ «Անասնաֆերմա» ստեղծագործության հետ՝ նշելով, որ այդ գրքից Ազգային ժողովում հաճախ են ցիտում. «Երբ ծանոթանում ես Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ, զգում ես՝ որքան խորաթափանց է նա, կարողանում է ոչ միայն հասարակական հարաբերությունները պատկերավոր և ընկալելի ներկայացնել, այլ նաև անխամրելի երևույթներ ցույց տալ: Այսինքն՝ այնպես չէ, որ նրա ստեղծագործությունները ինչ-որ մի ժամանակահատվածի համար են կառուցվում: Այս ամենը դրդեց ինձ ընտրել «1984» վեպը, մինչ այդ չէի կարդացել: Կարդալուց հետո ես հասկանում, որ անմար ստեղծագործությունները երբեք չեն կարող գրադարակի ինչ-որ մի հատվածում մնալ դրված: Սա, ավելի շատ, սեղանի, ձեռքի գիրք է, որովհետև հասարակական կյանքի ասպարեզում դուք կարող եք մեջբերում կատարել այս ստեղծագործությունից»:
- Արծվիկ Մինասյան[1] (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ, 2016 թ.-ի փետրվարի 26-ից ՀՀ Էկոնոմիկայի նախարար)
Ծանոթագրություններ
- ↑ «1984»-ը սեղանի գիրք է. Արծվիկ Մինասյան։ Aravot.am (05.12.2014)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 17, 2015 թ.։
Աղբյուրներ
- Ջորջ Օրուել «1984»։ grqamol.am (մարտի 30, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 16, 2015 թ․։