«Վահրամ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14. Տող 14.


* Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն<ref name="Ասույթներ98">Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98:</ref>:
* Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն<ref name="Ասույթներ98">Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98:</ref>:

* Այն, ինչ թատերգություն ենք անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդագիտություն իր լայն առումով. հետևաբար և մարդագետ պետք է լինի [[դերասան]]ը ոչ միայն իր արվեստով, այլև իր էությամբ (էջ 9)<ref name="Վահրամ Փափազյան">Վահրամ Փափազյան, «Համլետը ինչպես տեսա…», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968</ref>:
* Բառը, ինչ լեզվի ուզում է պատկանելիս լինի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային տվյալ զգացման ձայնական ձևավորումը (էջ 36)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Եվ անհամար են մարդկային զգացումները, ինչպես անսահման է մարդու զգալու կարողությունը (էջ 36)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Սրիկայությունը վախկոտ է լինում (էջ 48)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Ոճիրը խղճի ձայնի նախադուռը լինելով, իր սաղմնային վիճակում անգամ գեհենի նախահամը ունի (էջ 95)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Մարդը թշվառ է, սակայն փառավոր է այդ թշվառությամբ, քանի որ ջանում է ազատվել նրանից (էջ 103)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Ըմբռնել չարիքը նշանակում է դարմանումի ցանկություն ունենալ (էջ 103)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Մեծ լինելու միակ պայմանը մարդու համար իր ոչնչությունը հասկանալն է (էջ 103)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Դերասանները ժողովուրդ լինելով, ժողովրդի կենդանի փողհարությունն են (էջ 144)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Հեղինակն իր ստեղծած կերպարի շրթներով խոսում է սեփական ցավերից և հույսերից (էջ 144)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Առարկան գեղեցիկ է միայն բնության իրեն պարգևած հնարավորությունների սահմաններում (էջ 164)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Ազատ հանճարը վերցնում է այն լավը, որ լսում է կամ տեսնում և իր սեփական օրենքով ու արվեստով վերակազմելուց հետո ծնունդ է տալիս նորին , սեփական ստեղծագործությանը (էջ 172)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Աշխարհի բոլոր արժեքները հալածված լինելով իրենց հակոտնյայից, որ իրենցից է և ոչ դրսից, մնում են միշտ նույն անփոխարինելի հիմքը, որի վրա բարձրանում է մարդը և մարդու աշխարհը (էջ 188)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Մարդկանցից երջանիկ է միայն նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին (էջ 188)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Հերոսությունը ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ անխուսափելիին ենթարկվելու մեջ է (էջ 198)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Զավակը ինչքան էլ մեծանա տարիքով, երեխա է իր մոր համար, որն իր գուրգուրանքով ուզում է պահպանել և պաշտպանել զավակին, թեկուզ նա մի արքա լինի (էջ 226)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Կյանքում ամենագեղեցիկ էակն իսկ ամենատգեղ կմախքով է կանգուն (էջ 281)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել (էջ 401)<ref name="Վահրամ Փափազյան"/>:
* Սրի երկարությունը կամ կարճությունը մեծ ազդեցություն ունի մենամարտի ընթացքի վրա և մի քիչ ավելի երկար սուրը, անփորձ ձեռքերի մեջ, մահաբեր կարող է լինել կարճ սրով զինված ախոյանի համար (էջ 415)<ref name="Վահրամ Փափազյան"/>:


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

13:44, 17 փետրվարի 2016-ի տարբերակ

Վահրամ Փափազյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վահրամ Փափազյան (1888 - 1968), հայ անվանի դերասան և գրող։

Քաղվածքներ

  • Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը:[1]
  • Ոչինչ չկա ավելի վանող, ինչքան քաղաքավարությամբ քողարկված գռեհկությունը:[2]
  • Լեզուն դերասանի համար նույնն է, ինչ նավագնացի համար Բևեռային աստղը[3]:
  • Կյանքում ապուշը ապուշ է, բայց բեմում ապուշ խաղալ չի կարող[3]:
  • Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն[4]:
  • Այն, ինչ թատերգություն ենք անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդագիտություն իր լայն առումով. հետևաբար և մարդագետ պետք է լինի դերասանը ոչ միայն իր արվեստով, այլև իր էությամբ (էջ 9)[5]:
  • Բառը, ինչ լեզվի ուզում է պատկանելիս լինի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային տվյալ զգացման ձայնական ձևավորումը (էջ 36)[5]:
  • Եվ անհամար են մարդկային զգացումները, ինչպես անսահման է մարդու զգալու կարողությունը (էջ 36)[5]:
  • Սրիկայությունը վախկոտ է լինում (էջ 48)[5]:
  • Ոճիրը խղճի ձայնի նախադուռը լինելով, իր սաղմնային վիճակում անգամ գեհենի նախահամը ունի (էջ 95)[5]:
  • Մարդը թշվառ է, սակայն փառավոր է այդ թշվառությամբ, քանի որ ջանում է ազատվել նրանից (էջ 103)[5]:
  • Ըմբռնել չարիքը նշանակում է դարմանումի ցանկություն ունենալ (էջ 103)[5]:
  • Մեծ լինելու միակ պայմանը մարդու համար իր ոչնչությունը հասկանալն է (էջ 103)[5]:
  • Դերասանները ժողովուրդ լինելով, ժողովրդի կենդանի փողհարությունն են (էջ 144)[5]:
  • Հեղինակն իր ստեղծած կերպարի շրթներով խոսում է սեփական ցավերից և հույսերից (էջ 144)[5]:
  • Առարկան գեղեցիկ է միայն բնության իրեն պարգևած հնարավորությունների սահմաններում (էջ 164)[5]:
  • Ազատ հանճարը վերցնում է այն լավը, որ լսում է կամ տեսնում և իր սեփական օրենքով ու արվեստով վերակազմելուց հետո ծնունդ է տալիս նորին , սեփական ստեղծագործությանը (էջ 172)[5]:
  • Աշխարհի բոլոր արժեքները հալածված լինելով իրենց հակոտնյայից, որ իրենցից է և ոչ դրսից, մնում են միշտ նույն անփոխարինելի հիմքը, որի վրա բարձրանում է մարդը և մարդու աշխարհը (էջ 188)[5]:
  • Մարդկանցից երջանիկ է միայն նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին (էջ 188)[5]:
  • Հերոսությունը ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ անխուսափելիին ենթարկվելու մեջ է (էջ 198)[5]:
  • Զավակը ինչքան էլ մեծանա տարիքով, երեխա է իր մոր համար, որն իր գուրգուրանքով ուզում է պահպանել և պաշտպանել զավակին, թեկուզ նա մի արքա լինի (էջ 226)[5]:
  • Կյանքում ամենագեղեցիկ էակն իսկ ամենատգեղ կմախքով է կանգուն (էջ 281)[5]:
  • Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել (էջ 401)[5]:
  • Սրի երկարությունը կամ կարճությունը մեծ ազդեցություն ունի մենամարտի ընթացքի վրա և մի քիչ ավելի երկար սուրը, անփորձ ձեռքերի մեջ, մահաբեր կարող է լինել կարճ սրով զինված ախոյանի համար (էջ 415)[5]:

Աղբյուրներ

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 120. 
  3. 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 97:
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98:
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Վահրամ Փափազյան, «Համլետը ինչպես տեսա…», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահրամ Փափազյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: