«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ուիլյամ Շեքսպիր ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 53. | Տող 53. | ||
*Միամիտ մարդիկ սիրում են վիճել, |
*Միամիտ մարդիկ սիրում են վիճել, |
||
Իսկ ազնիվները՝ միաբան լինել:<ref name =mterim5 /> |
:Իսկ ազնիվները՝ միաբան լինել:<ref name =mterim5 /> |
||
*Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:<ref name =mterim5 /> |
*Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:<ref name =mterim5 /> |
||
Տող 60. | Տող 60. | ||
*Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, |
*Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, |
||
Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:<ref name =mterim6>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=95}}</ref> |
:Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:<ref name =mterim6>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=95}}</ref> |
||
*Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, |
*Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, |
||
Քան թե գիտությամբ հռչակվել տգետ:<ref name =mterim6 /> |
:Քան թե գիտությամբ հռչակվել տգետ:<ref name =mterim6 /> |
||
*Վիշտը այտերն է նվաճում միայն, |
*Վիշտը այտերն է նվաճում միայն, |
||
Չի հաղթանակում ուղեղի վրա:<ref name =mterim6 /> |
:Չի հաղթանակում ուղեղի վրա:<ref name =mterim6 /> |
||
*Խորհրդածումը երբեք չի ապրում |
*Խորհրդածումը երբեք չի ապրում |
||
Անխորհուրդ մարդկանց |
:Անխորհուրդ մարդկանց |
||
Թշվառ ուղեղում:<ref name =mterim6 /> |
:Թշվառ ուղեղում:<ref name =mterim6 /> |
||
*Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել:<ref name =mterim6 /> |
*Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել:<ref name =mterim6 /> |
19:55, 10 հունվարի 2016-ի տարբերակ
Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare, կնքված՝ ապրիլի 26, 1564 — ապրիլի 23, 1616), անգլիացի բանաստեղծ և թատերագիր:
Քաղվածքներ
- Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը:[1]
- Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի
Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
Որ մեզ դուրս քշի հայրենի հողից--
Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին:[2]
- Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:[3]
- Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:[3]
- Քաջը մեռնելով հաղթում է մահին:[4]
- Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:[4]
- Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:[4]
- Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:[4]
- Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:[4]
- Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:[5]
- Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:[5]
- Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:[5]
- Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:[5]
- Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:[5]
- Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:[5]
- Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:[6]
- Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:[6]
- Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:[6]
- Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:[6]
- Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:[6]
- Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:[6]
- Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:[7]
- Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:[7]
- Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:[7]
- Միամիտ մարդիկ սիրում են վիճել,
- Իսկ ազնիվները՝ միաբան լինել:[7]
- Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:[7]
- Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:[7]
- Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ,
- Հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:[8]
- Լավ է չգիտությամբ իմաստուն լինել,
- Քան թե գիտությամբ հռչակվել տգետ:[8]
- Վիշտը այտերն է նվաճում միայն,
- Չի հաղթանակում ուղեղի վրա:[8]
- Խորհրդածումը երբեք չի ապրում
- Անխորհուրդ մարդկանց
- Թշվառ ուղեղում:[8]
- Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել:[8]
- Արտաքին գեղեցկությունն առավել ևս արժեքավոր է, եթե պատսպարում է ներքին գեղեցկությունը: Գիրքը, որի ոսկե ճարմանդները պարփակում են ոսկե բովանդակություն, ձեռք է բերում առանձնահատուկ հարգանք[9]:
Աղբյուրներ
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 34.
- ↑ 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 90.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 94.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 95.
- ↑ Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա.