«Պիտեր FM»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 27. | Տող 27. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* [http://citaty.info/film/piter-fm Մեջբերումներ «Պիտեր FM» ֆիլմից] citaty.info կայքում |
|||
== Արտաքին հղումներ == |
|||
* [http://www.kinopoisk.ru/film/252063/ «Պիտեր FM» ֆիլմը] kinopoisk.ru կայքում |
* [http://www.kinopoisk.ru/film/252063/ «Պիտեր FM» ֆիլմը] kinopoisk.ru կայքում |
||
* [https://www.youtube.com/watch?v=PczTyiWLs1E «Պիտեր FM» ֆիլմը] ՅուԹուբ կայքում |
* [https://www.youtube.com/watch?v=PczTyiWLs1E «Պիտեր FM» ֆիլմը] ՅուԹուբ կայքում |
12:14, 30 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
«Պիտեր FM», ռուս ռեժիսոր Օքսանա Բիչկովայի գեղարվեստական ֆիլմը:
Մեջբերումներ
- — Այսպես, իսկ ի՞նչ են մեզ վաղվա համար խոստանում օդերևութաբանները… Ահա, ընկերներ, օդերևութաբանները խոստանում են մեզ ընդամենը 20 աստիճան, բայց պլյուսով: Ամպամածություն՝ փոփոխական, քամին՝ տաք, հյուսիս-արևմտյան: Ահ, ինչ-որ մեկին պարզ կլինի, մյուսին՝ ոչ այնքան: Պիտերում եղանակը տիեզերական արագությամբ է փոփոխվում, իսկ դրա հետ նաև տրամադրությունը: Այդ իսկ պատճառով, զգացմունքների կայունացման համար, խորը շնչե՛ք և մնացե՛ք մեզ հետ: Ի դեպ, դա հիանալի վայր է: Մնացե՛ք այստեղ: Ոչ մի տեղ մի՛ գնացեք: Եվ, եկեք ծանոթանանք, ես Մաշա Եմելյանովան եմ և դու լսում եք ռադիո Պիտեր ՖՄ:
- — Ալո, ալո՜ Մա՞շա: Ես քեզ սիրում եմ:
— Ես էլ քեզ: Իսկ դու ո՞վ ես:
— Ես Սանյոկն եմ: Ես ամեն օր քեզ եմ լսում: Դու այնպիսի՜…
— Ինչպիսի՞:
— Դու պարզապես հիանալի ես: Քո հաղորդումը հրաշալի է, ասա՛, արեգակ, ինչպիսի՞ տեսք ունես: Օրինակ, աչքերի գու՞յնը, չա՞փը:
— Օ՜, Սանեչկա, շնորհակալություն ուղիղ խոսքերի համար, հաջողություն, կրկին զանգիր:
— Այդ ո՞վ է:
— Սարսափելի՜ է:
— Երկրպագուները քեզ մասնատու՞մ են:
— Մոլագարնե՜ր:
- — Դե ինչ, ես հազվագյուտ գեղեցկուհի եմ, շագանակագույն մազերով, սանրվածքս թափթփված է, աչքերս՝ երկնա-մոխրագույն, ատամներս՝ ոսկե: Կատակու՜մ եմ:
— հը՜մ…
— Ահա, լա՞վն եմ:
— Ինձ դուր է գալիս:
- — Այո՜, կյանքն ընդհանրապես անկանխատեսելի է, այդ միայն կինոյում է ամեն ինչ սցենարով:
- — Ես քեզ գրեթե ողջ կյանքս գիտեմ… սարսափելի՜ է…
- — Ասե՛ք, խնդրեմ, իսկ դուք այստեղ պատահաբար չե՞ք տեսել մի կապույտ բաճկոնով երիտասարդ տղայի: Նա ինձ պետք է սպասի:
— Տեսել եմ: Ահա ինչքան են, ընտրի՛ր ցանկացածին:
- — Նույնպես ամուսնանու՞մ եք:
— Ինչու՞ նույնպես:
— Չգիտե՜մ… այժմ մոդայիկ է…
- — Ոչի՞նչ, որ ես քեզ հետ «դու»ով եմ խոսում:
— Այո, ոչինչ: Լսի՛ր, ես ասաց ոստիկանությունում, որ դու իմ փեսացուն ես: Հմմ, ոչի՞նչ:
— Դա սարսափելի՜… հաճելի է:
- — Դա ինձ խորապես չի անհանգստացնում:
- — Վաղու՞ց եք մայոր:
— Երրորդ տարին, պարոն գեներալ:
— Վաղու՜ց…
- Ճարտարապետին մուսա է հարկավոր: Այ, ինչպե՞ս առանց մուսայի ճարտարապետ, ինչպե՞ս:
- — Պիտեր ՖՄ, ողջույն:
— Բարև: Ես կցանկանայի հաղորդագրություն փոխանցել Մաշա անունով աղջկա համար, որ կարմիր բաճկոնով է և որը կորցրել է իր հեռախոսը և …
— Հի՜… *ծիծաղում է
— Ալո՜:
— Մաքսիմ, այդ դու՞ ես:
Աղբյուրներ
- Մեջբերումներ «Պիտեր FM» ֆիլմից citaty.info կայքում
Արտաքին հղումներ
- «Պիտեր FM» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- «Պիտեր FM» ֆիլմը ՅուԹուբ կայքում