«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 63. Տող 63.
:Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը<ref name="Գնահատ87"/>:
:Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը<ref name="Գնահատ87"/>:
::''[[Խաչիկ Դաշտենց]]''
::''[[Խաչիկ Դաշտենց]]''

* Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել<ref name="Գնահատ87"/>:
::''[[Արսեն Տերտերյան]]''

* ...Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես: Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ<ref name="Գնահատ87"/>:
::''[[Լուի Արագոն]]''


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

07:57, 22 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան, մարտի 13, 1897 - նոյեմբերի 27, 1937), հայ անվանի բանաստեղծ:

Քաղվածքներ

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]:
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]:
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
    Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն[3]:
  • Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
    Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]:
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին:
  • Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է: Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]:
  • Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա: Սա է հիմնականը[4]:
  • Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը: Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]:
  • Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]:
  • Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը[6]:
  • Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով[6]...
  • Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով[6]::
  • Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ[6]:
  • Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն[6]:
  • Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը[6]:

Քաղվածքներ Չարենցի մասին

  • Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է:
...Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ... Չարենցը լեգենդ էր[7]...
Մարտիրոս Սարյան
  • Այսօր, հատկապես առայժմ, գոնե Եղիշե Չարենցն ՝ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ[7]:
Վահան Տերյան
  • ...Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ ու եռուն: Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» և «Տաղարանը»... «Ես իմ անուշ Հայաստանին»[7]:
  • ...Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված՝ հայրենասիրության տեսակետից: Դա եզակի, աննախընթաց բան է[7]:
  • ...Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա: Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ[7]:
Ավետիք Իսահակյան
  • Չարենցն անպայման տաղանդ է, նա բարձրանում է, ավելի խոշոր ու մեծ դառնում[7]:
Ալեքսանդր Մյասնիկյան
  • ...Մեր գրականությունը իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի: Հիշենք Չարենցին: Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին[7]:
Ակսել Բակունց
  • Չարենցը ուժի բանաստեղծ էր: Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան: Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը: Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր: Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ: Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն: Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ»-ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն:
Մոցարտյան կամ պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար ասենք նաև, որ Չարենցը ՇԱՏ ԷՐ ՏԱՐԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՇԱՏ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԵՑ ՕՐԵՐԻՆ: Ժամանակի նախօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են[8]:
Պարույր Սևակ
  • Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին: Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը: Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար[8]:
Ա. Սուրկով
  • Վառվեց ու գնաց:
Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը[8]:
Խաչիկ Դաշտենց
  • Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել[8]:
Արսեն Տերտերյան
  • ...Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես: Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ[8]:
Լուի Արագոն

Աղբյուրներ

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 37. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  4. 4,0 4,1 4,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90:
  5. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 91:
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 86:
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 87:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Եղիշե Չարենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝