«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայեր, ավելացվեց Կատեգորիա:Հայ գրողներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Image:Charents.jpg|thumb|right|Եղիշե Չարենց]]
[[Image:Charents.jpg|thumb|right|Եղիշե Չարենց]]


'''Եղիշե Չարենց''' (իսկական անունը՝ '''Եղիշե Սողոմոնյան''', [[մարտի 13]], [[1897]] - [[նոյեմբերի 27]], [[1937]]), հայ անվանի բանաստեղծ:
'''Եղիշե Չարենց''' (իսկական անունը՝ '''Եղիշե Սողոմոնյան''', մարտի 13, [[1897]] - նոյեմբերի 27, [[1937]]), հայ անվանի բանաստեղծ:


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==

07:18, 22 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան, մարտի 13, 1897 - նոյեմբերի 27, 1937), հայ անվանի բանաստեղծ:

Քաղվածքներ

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]:
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]:
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
    Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն[3]:
  • Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
    Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]:
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին:
  • Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է: Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]:
  • Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա: Սա է հիմնականը[4]:
  • Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը: Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]:
  • Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]:
  • Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը[6]:
  • Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով[6]...
  • Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով[6]::

Աղբյուրներ

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 37. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  4. 4,0 4,1 4,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90:
  5. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91:
  6. 6,0 6,1 6,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 91:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Եղիշե Չարենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝