«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 57. Տող 57.
:Նրա բանաստեղծությունները շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ<ref name="Գնահատ81">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81:</ref>:
:Նրա բանաստեղծությունները շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ<ref name="Գնահատ81">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81:</ref>:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
::''[[Հովհաննես Թումանյան]]''

* Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր: Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ նոր էջ բացվեց, նոր մեկնակետ՝ սիմվոլիզմը, որից ծայր առան նոր բանաստեղծներ, որոնք ավելի կամ նվազ շնորհքով սկսեցին նմանվել և կրկնել այս անգերազանցելի տաղանդին<ref name="Գնահատ81"/>:
* Վ. Տերյանը պատանեկության և վաղ երիտասարդության ամենասիրելի բանաստեղծն է, նրանց քնարական զգացմունքների արտահայտիչը, նրանց երազական սիրո և թախծի նուրբ երգիչը<ref name="Գնահատ81"/>:
* Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն: Հայ բառերին կարծես երաժշտություն ներշնչեց...: Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ և անխառն գեղեցկություններ:
:Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծով՝ համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը, միշտ սիրո, միշտ գուրգուրանքի և ափսոսանքի արժանի<ref name="Գնահատ81"/>:
::''[[Ավետիք Իսահակյան]]''


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

09:39, 20 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Վահան Տերյանը

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920), հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։

Քաղվածքներ

  • Ես եմ, դու ես, ես ու դու,
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք, - ես ու դու,
    Ես էլ դու եմ՝ ես չկամ...
  • Երկու ուրվական[1]:
  • Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք[2]:
  • Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է[3]:
  • Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել[4]:
  • Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը[5]:
  • Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է[6]:
  • Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
  • Գարուն, 1908
  • Եթե սեր չկա, ինչի՞ համար
    Պիտի չարչարվեմ չար աշխարհում[7]:
  • Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
    Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
    Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
    Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
  • Շշուկ ու շրշյուն[8]:
  • Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է[9]:
  • Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ[9]:
  • Թեթև փառքը հաջողություն է: Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով[9]:
  • Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր: Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ[10]:
  • Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ[10]:
  • Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը[10]:
  • Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ[10]:
  • Չ՞է որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից[10]:
  • Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում[10]:
  • Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[10]:
  • Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է: Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է: Լեզուն ազգի հոգին է[11]:
  • Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են[11]:
  • Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև... կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը[11]:
  • Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է[11]:

Քաղվածքներ Վահան Տերյանի մասին

  • Թախիծը օտար չէ մեր հոգուն: Վ. Տերյանի թախիծը գալիս է ոչ թե օտար նախնիքներից, այլ ծննդավայրից՝ չքնաղ Ջավախքից, որը պարուրված է երազային մշուշով:
Նրա բանաստեղծությունները շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ[12]:
Հովհաննես Թումանյան
  • Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր: Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ նոր էջ բացվեց, նոր մեկնակետ՝ սիմվոլիզմը, որից ծայր առան նոր բանաստեղծներ, որոնք ավելի կամ նվազ շնորհքով սկսեցին նմանվել և կրկնել այս անգերազանցելի տաղանդին[12]:
  • Վ. Տերյանը պատանեկության և վաղ երիտասարդության ամենասիրելի բանաստեղծն է, նրանց քնարական զգացմունքների արտահայտիչը, նրանց երազական սիրո և թախծի նուրբ երգիչը[12]:
  • Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն: Հայ բառերին կարծես երաժշտություն ներշնչեց...: Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ և անխառն գեղեցկություններ:
Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծով՝ համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը, միշտ սիրո, միշտ գուրգուրանքի և ափսոսանքի արժանի[12]:
Ավետիք Իսահակյան

Աղբյուրներ

  1. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 9. ISBN 99941-33-16-0. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 112. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-276-4. 
  5. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  6. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 135. 
  7. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 
  8. Վահան Տերյան։ Ոսկի հեքիաթ։ Վերստացված է՝ 2011-12-27։
  9. 9,0 9,1 9,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 83:
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:
  11. 11,0 11,1 11,2 11,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 85:
  12. 12,0 12,1 12,2 12,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81:


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Տերյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝