«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 30. | Տող 30. | ||
:...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ<ref name="Գնահատ54">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 54:</ref>: |
:...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ<ref name="Գնահատ54">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 54:</ref>: |
||
::''[[Հակոբ Տեր-Հակոբյան]]'' |
::''[[Հակոբ Տեր-Հակոբյան]]'' |
||
* Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին: Բողոքի, ընդվզման ուղին չէ դա: Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր: Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը<ref name="Գնահատ54"/>: |
|||
::''[[Վահագն Դավթյան]]'' |
|||
==Աղբյուրներ== |
==Աղբյուրներ== |
11:51, 13 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Միսաք Կարապետի Մեծարենց (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886 - օգոստոսի 22, 1908), հայ անվանի բանաստեղծ։
Քաղվածքներ
- Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն[1]:
- Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է[1]:
- Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք[2]:
Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին
- Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր: Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար: Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր: Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ:
- Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»[3]:
- Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին: Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր:
- Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
- Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ[3]:
- Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի: Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա:
- Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ[3]:
- Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի[3]:
- Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը:
- Նրա ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա[3]:
- ...«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը: Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը:
- ...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ[4]:
- Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին: Բողոքի, ընդվզման ուղին չէ դա: Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր: Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը[4]:
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 53:
- ↑ 4,0 4,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 54:
Արտաքին հղումներ