«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 19. | Տող 19. | ||
:Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ<ref name="Գնահատ53"/>: |
:Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ<ref name="Գնահատ53"/>: |
||
::''[[Վահան Թոթովենց]]'' |
::''[[Վահան Թոթովենց]]'' |
||
* Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի<ref name="Գնահատ53"/>: |
|||
::''[[Զապել Եսայան]]'' |
|||
==Աղբյուրներ== |
==Աղբյուրներ== |
11:35, 13 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Միսաք Կարապետի Մեծարենց (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886 - օգոստոսի 22, 1908), հայ անվանի բանաստեղծ։
Քաղվածքներ
- Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն[1]:
- Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է[1]:
- Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք[2]:
Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին
- Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր: Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար: Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր: Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ:
- Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»[3]:
- Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին: Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր:
- Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
- Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ[3]:
- Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի: Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա:
- Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ[3]:
- Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի[3]:
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 53:
Արտաքին հղումներ