«Սյուզան Սոնթագ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
վիքիֆիկացում
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Susan Sontag by Juan Bastos.JPG|մինի|Սյուզան Սոնթագ]]
[[Պատկեր:Susan Sontag by Juan Bastos.JPG|մինի|Սյուզան Սոնթագը]]
'''Սյուզան Սոնթագ''' ({{lang-en|Susan Sontag}}, հունվարի 16, [[1933]] թ. - դեկտեմբերի 28, [[2004]] թ.), ամերիկացի գրող, կինոգործիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նրա ամենահայտնի էսսեներից են՝ «Ընդդեմ մեկնաբանության», «Լուսանկարչության մասին», «Հիվանդությունը որպես մետաֆոր», «Ամերիկայում» և այլն։
'''Սյուզան Սոնթագ''' ({{lang-en|Susan Sontag}}, հունվարի 16, [[1933]] թ. - դեկտեմբերի 28, [[2004]] թ.), ամերիկացի գրող, կինոգործիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նրա ամենահայտնի էսսեներից են՝ «Ընդդեմ մեկնաբանության», «Լուսանկարչության մասին», «Հիվանդությունը որպես մետաֆոր», «Ամերիկայում» և այլն։



15:02, 3 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Սյուզան Սոնթագը

Սյուզան Սոնթագ (անգլ.՝ Susan Sontag, հունվարի 16, 1933 թ. - դեկտեմբերի 28, 2004 թ.), ամերիկացի գրող, կինոգործիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նրա ամենահայտնի էսսեներից են՝ «Ընդդեմ մեկնաբանության», «Լուսանկարչության մասին», «Հիվանդությունը որպես մետաֆոր», «Ամերիկայում» և այլն։

Քաղվածքներ

Ընդդեմ մեկնաբանության

  • Արվեստի առումով մեկնաբանությունը նշանակում է ամբողջ գործի միջից տարրերի (X, Y, Z և այլն) մի որոշակի խմբի դուրսբերում: Մեկնաբանության խնդիրը, փաստորեն, նույնն է, ինչ որ թարգմանությանը: Մեկնաբանն ասում է. ինչ է չե՞ս տեսնում, որ X-ն իրականում նշանակում է A, որ Y-ն իրականում B-ն է, իսկ Z-ը` C-ն:
  • Ստացվում է, որ մեկնաբանությունը կանխավ ենթադրում է տեքստի մաքուր իմաստի և (հետագա) ընթերցողի պահանջների անհամապատասխանություն: Այն ջանում է լուծել այս տարաձայնությունը: Բանն այն է, որ մի որևէ պատճառով տեքստը դարձել է անընդունելի, թեև այն չի կարելի դեն նետել: Մեկնաբանությունը ծայրահեղ միջոց է հին տեքստը նորոգելով պահպանելու համար, տեքստ, որը չափից ավելի թանկարժեք է համարվում, որ դեն նետվի: Ըստ էության, մեկնաբանը ձևափոխում է տեքստը` առանց ջնջելու կամ վերաշարադրելու այն: Բայց նա չի ընդունում սա: Նա պնդում է, թե իր արածն ընդամենը տեքստն ավելի հասկանալի դարձնելն ու դրա ճշմարիտ նշանակությունը բացահայտելն է: Ինչքան էլ որ մեկնաբանները տեքստը ձևափոխեն (այստեղ մեկ այլ հանրահայտ օրինակ է ակնհայտորեն էրոտիկ Երգ Երգոցի Րաբունական և Քրիստոնեական «հոգևոր» մեկնությունները), միևնույն է, նրանք պետք է պնդեն, թե մեկնում են այն իմաստը, ինչն արդեն իսկ այնտեղ է:
  • Իրական արվեստն ունակ է մեզ նյարդայնացնելու: Արվեստի գործը սեփական բովանդակությանը հանգեցնելով, և մեկնաբանելով այդ բովանդակությունը, մենք կաշկանդում ենք այն: Մեկնաբանությունն արվեստը դարձնում է կառավերելի ու հարմարեցված:
  • Մեր խնդիրը արվեստի գործում հանրավորինս շատ բովանդակություն գտնելը չէ, կամ, ինչն ավելի վատ է, արվեստի գործից քամել ավելի շատ բովանդակություն, քան կա: Այսօր մեր խնդիրը բովանդակությունը նվազեցնելն է, որպեսզի առհասարակ մի ինչ-որ բան կարողանանք տեսնել:
Այսօր արվեստի բոլոր լուսաբանումների նպատակը պետք է լինի արվեստի գործերը (ինչպես նաև մեր սեփական փորձառությունը) մեզ համար ավելի, այլ ոչ թե պակաս, իրական դարձնելը: Քննադատության ֆունկցիան պետք է լինի ցույց տալը`ինչպես է դա այնպիսին, ինչպիսին որ է, նույնիսկ, որ դա այն է, ինչ է, այլ ոչ` ցույց տալ, թե դա ինչ է նշանակում:[1]

Օրագրեր

  • Լեզուն ոչ միայն գործիք է, այլ նաև նպատակ ինքն իր համար:
  • Հանճարեղ տանջարար էր նա, ով հնարեց ամուսնությունը: Դա հաստատություն է, որ նպատակաուղղված է զգացմունքների բթացմանը: Ամուսնության ողջ իմաստը կրկնության մեջ է: Լավագույնը, ինչին ձգտում է` ուժեղ, փոխադարձ կախվածություն ստեղծել:
  • Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար: Ոչ: Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից է, որ այն ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում:
  • Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ: Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին:
Դա իմ միասեռականությունը չի արդարացնում: Բայց կարծում եմ` անցաթուղթ է տալիս:
  • Ծերանալու վախը ծնվում է գիտակցումից, որ հիմա չես ապրում այն կյանքը, որ կուզեիր ապրել: Դա համարժեք է ներկան չարաշահելու զգացողությանը:
  • Հպելու, հպվելու ցանկությունը: Ես երախտապարտ եմ, երբ հպվում եմ մեկին: Դա ապացույց է, որ մարմին ունեմ, և որ մարմիններ կան աշխարհում:
  • Սեքսը միակ բարիքն է, որտեղ մահը չի կարող մեզ խաբել՝ երբ սկսել ենք ապրել սեռական կյանքով: Մեռնելը մի տարվա սեռական երջանկությունից ավելի տխուր չէ, քան մեռնելը` երեսուն տարվա սեռական երջանկությունից:
Ուրեմն, միայն կրկնվող գործողություններն են զերծ մահվան դառնահամից:
  • Այնքան շատ եմ ուզում սեքսին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում եմ գրելուն: Ես ուզում եմ միջոց, գործիք լինել ինչ-որ ուժի, որ վեր է ինձնից:
  • Միայն մի դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է արվեստագետ համարվել – եթե արվեստը բացառապես ընկալվեր որպես պերֆորմանս – կամ դեն նետելու մի բան: Այդ դեպքում արվեստը կլիներ մի բան, որով մարդիկ զբաղվում էին, և եթե ինչ-որ արդյունք տար, պարտավոր չէիր լինի այն պահել թանգարանում: Ուստի Քեյջը իրավունք ունի ասելու, թե ուզում է, որ բոլորը արվեստագետ լինեն: Արվեստի նրա ընկալման մեջ արտադրելու գաղափարը շատ քիչ է: Ոչինչ չկա պահելու, հավերժացնելու: Այդպիսի արվեստը ինքն իրեն կործանում է:
  • Գիտակցության Ճնշումները զգալու, տեղեկացված լինելու, ինչ-որ բան հասկանալու համար անհրաժեշտ է մենակ լինել: Լինել մարդկանց մեջ, լինել մենակ՝ ինչպես շնչելն ու արտաշնչելը, սիստոլան և դիաստոլան. քանի դեռ վախենում եմ մենակ լինելուց, երբեք իսկական չեմ դառնա: Ես ինքս ինձնից թաքնվում եմ:
  • Չես կարող դառնալ անգլիացի, ֆրանսիացի կամ գերմանացի, բայց դառնում ես ամերիկացի: Հորինված, անբնական երկիր:[2]

Աղբյուրներ