«Ստեփան Զորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Zoryan.jpg|thumb|250px|Ստեփան Զորյանը]]
[[Պատկեր:Silva Kaputikyan.png|thumb|250px|Ստեփան Զորյանին նվիրված ՀՀ նամականիշ]]


'''Ստեփան Զորյան''' (իսկական անունը՝ '''Ստեփան Եղիայի Առաքելյան''', [[սեպտեմբերի 15]], [[1889]] – [[հոկտեմբերի 14]], [[1967]]), հայ անվանի գրող և ակադեմիկոս։
'''Ստեփան Զորյան''' (իսկական անունը՝ '''Ստեփան Եղիայի Առաքելյան''', սեպտեմբերի 15, [[1889]] – հոկտեմբերի 14, [[1967]]), հայ անվանի գրող և ակադեմիկոս։


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==

14:27, 27 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Ստեփան Զորյանին նվիրված ՀՀ նամականիշ

Ստեփան Զորյան (իսկական անունը՝ Ստեփան Եղիայի Առաքելյան, սեպտեմբերի 15, 1889 – հոկտեմբերի 14, 1967), հայ անվանի գրող և ակադեմիկոս։

Քաղվածքներ

  • Լեզուն իրոք մի գանձ էր, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա է ուրախության պահին բացում մեր սիրտը, իսկ տրտմության ժամին նա է սփոփում մեզ... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց[1]:
    • Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:[2]
  • Արվեստի թե՛ նյութը, թե՛ աղբյուրը կյանքն է, և արվեստն ինքը ճշմարտություն է[3]:
  • Արվեստի նպատակն է վերարտադրել կյանքն ու բնությունը բյուրեղացած ճշմարտությամբ[3]:
  • Ես, իմ մասին խոսելով, պիտի ասեմ, որ և՛ գրի եմ առնում որոշ դիտողություններ, և՛ մտքումս կազմակերպում եմ ամբողջ գործը:
Հետո ես ուզում եմ պարզել՝ ուր եմ գնում: Մինչև որոշ չլինի վերջին կայարանը, թեկուզ աղոտ կերպով, ես դժվարանում եմ գրել[4]:
  • Երբ ամեն ինչ գրեթե կա մտքումս, ինձ զբաղեցնում է կառուցումը[4]:
  • Ամեն մի գրվածք նման է տան[4]:
  • Ստուգված է ինձ համար, որ առաջին հղացումի գիծը միշտ ամենից ճիշտը և տրամաբանականն է լինում[4]:
  • Սիրում եմ, որ գրվածքը սյուժե ունենա, մանավանդ ֆաբուլա: Իմ իդեալն է՝ նյութը տալ խտացած, ըստ ամենայնի օրգանական, որ ամենախստապահանջ ընթերցողն անգամ չկարողանա մի բառ ջնջել...[4]
  • Գրվածքներս համոզիչ դարձնելու նպատակով ես հաճախ նախընտրում եմ պատմողական ձևը, այն, ինչ ռուսների մեջ կոչվում է սկազ (պատում): Ինձ թվում է, որ այդ պատմողական ձևը հենց հայկական ազգային ձևն է: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն գրվածքը համոզիչ դարձնել, այլև նյութը տալ խիտ, հավաք և նպատակասլաց[4]:
  • Հղացումները ինչպե՛ս են լինում: Միստիկական բան չկա: Հղացման առիթ հանդիսանում է երբեմնի մի չնչին իր, խոսք և այլն: Տպավորության խնդիր է: Ինտուիցիայի խնդիր է. մեկը սուր է զգում, մի ուրիշը՝ խոր և այլն[4]:
  • Կարիք չկա ընդգծելու ինչ-որ թեզ ու տենդենց: Թո՛ղ ընթերցողն ինքը ջոկի լավն ու վատը... Կարիք չկա, որ գրողն ինքը բացատրի իր երկը, ինչպես անում էին այդ հին առակներում՝ տակին գրելով նրա «բարոյականը»... Թո՛ղ բացատրեն ուրիշները, եթե դրա կարիքը լինի[1]:
  • Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն պետք է ոչ միայն սիրել աչքի լույսի պես, այլև իմանալ այն անսխալ, լավապես, խորապես[1]:
  • Ամեն սերունդ իր ժողովրդի լեզուն՝ որպես գործիչ, որպես զենք, հղկում է, կատարելագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին:
Այդպես անենք և մենք... սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր մայրենի գանձը՝ մեր լեզուն[1]:

Ստեփան Զորյանի մասին

  • Դուք մեր ապագա վիպասաններից մեկն եք լինելու[3]:
Հովհաննես Թումանյան
  • «Տխուր մարդիկ» գրքում ես զգում եմ մեր ազգային գրականության և եվրոպական գրականության ձևերի սինթեզ, ինչ պակասում էր մեզ մինչ այժմ[3]:
Դերենիկ Դեմիրճյան
  • Տոհմիկ արձակագիր՝ իր ստեղծագործական բոլոր թելերով ու իր «նյարդով յուրաքանչյուր» կապված ժամանակի, հողի և կենդանի մարդկանց հետ, գիտակ և հաղորդակից համաշխարհային գրական մտքի նվաճումներին[3]:
Գուրգեն Մահարի
  • Ուշադրություն դարձրեք, թե ինչպես դիտաղականություն ունի, ինչպես է կարողանում կարճ մի նախադասությունով արտահայտել առարկայի, երևույթի հանդեպ իր քնարական ու հումորիստական վերաբերմունքը:
Հիանալի լեզու ունի՝ ճշգրիտ գրել. ահա հենց սա է վարպետությունը[3]:
Հովհաննես Հովհաննիսյան
  • Ստեփան Զորյանը արևելահայ գրականության մեջ բերեց նախ և առաջ փոքր պատմվածքի, նովելի կուլտուրան, պատմելու մեծ վարպետությունը, ստեղծագործողի ազնվությունը, ճշմարտացիությունը[3]:
Գեղամ Սարյան

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 111:
  2. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 109:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 110:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ստեփան Զորյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝