«Մոնթեսումայի դուստրը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
+պատկեր
ավելացվեց Կատեգորիա:Վեպեր ՀոթՔաթ գործիքով
Տող 28. Տող 28.


[[Կատեգորիա:Հենրի Ռայդեր Հագարդի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հենրի Ռայդեր Հագարդի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Վեպեր]]

10:06, 22 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

«Մոնթեսումայի դուստրը» գրքի շապիկը

«Մոնթեսումայի դուստրը» (անգլ.՝ Montezuma's Daughter), անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի պատմավեպը։ Գրվել և տպագրվել է 1893 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1969 թվականին։ Թարգմանիչ՝ Հ․ Հարությունյան[1]։

Քաղվածքներ

  • Ասում են փոքր բանից մեծ բան է ծնվում, բայց այստեղ պատահեց հակառակը…
  • Նրանք, ովքեր երկրիս երեսին թանկ ու սրտակից են եղել միմյանց համար, երբևիցե կհանդիպեն մի այլ աշխարհում:
  • Տղամարդը կարող է շատ կանանց սիրել, բայց և այնպես հավատարիմ մնալ մեկին, նրանցից ամենալավին: Սիրո օրենքի տառը նա կարող է խախտել և միաժամանակ սրբությամբ պահպանել այդ օրենքի ոգին և էությունը:
  • Թեկուզ և անջատ` միասին ենք հոգով…
  • Չարիքը երբեք բարիք չի բերում, չարիքը միայն չարիք է ծնում և վերջ ի վերջո ծանրանում է հենց նրա գլխին, ով գործել է չարիքը, լինի նա մեկ մարդ, թե` մի ամբողջ ժողովուրդ:
  • Նա` ով ըմբռնել է մարդկանց բնավորությունը, կարող է դառնալ տղամարդկանց տիրակալը կամ թե նրանց տիրակալների` կանանց տիրակալը:
  • Բարի սիրտ ունեցող մարդկանց վրիպումները հաճախ ավելի լավ են, քան անսիրտ մարդու հաջողությունները:
  • Իմ կյանքն ինձ համար ոչինչ է… իսկ քո սերն ամեն ինչ է…
  • Լավ է ազատ մեռնել, քան ստրուկ ապրել:
  • Ով վերջինն է խփում, նա ավելի ուժեղ է խփում:
  • Մենք խիստ շատ ենք խոսում մեր պատանեկության վշտերի մասին: Եթե մեր սիրած աղջիկը լքում է մեզ, մենք աշխարհը խլացնում ենք հեկեկանքով և երդվում, թե այժմ կյանքը մեզ համար ոչինչ է: Բայց, իսկական սոսկալի վիշտը մենք զգում ենք միայն այն ժամանակ, երբ առաջին անգամ խոնարվում ենք մեր երեխայի անշնչացման մարմնի վրա: Ասում են` ժամանակը բուժում է վերքը: Ճիշտ չէ: Այդպիսի վերքը ժամանակը բուժել չի’ կարող: Ես ծեր մարդ եմ, և այս գիտեմ
  • Սերն ավելի երկար է տևում, քան զայրույթը և վերջին հաշվով, վաղ թե ուշ հաղթում է:
  • Սովորաբար առաջին սիրո վրա ծիծաղում են, բայց եթե դա իրական սեր է, եթե դա պարզապես կրքի արթնացման բռնկում չէ, այդպիսի սերը դառնում է նաև վերջին սեր, հավերժական սեր, ամենաերջանիկ կամ ամենադառն բախտ, որ կարող է բաժին ընկնել տղամարդուն կամ կնոջը:
  • Մի՞թե մեռածներին խանդում են: Վիճել կարելի է ողջերի հետ, բայց ինչպես պայքարել այն սիրո դեմ, որի վրա մահը կատարելության կնիք է դրել և դարձրել անմահ:
  • Որքան բարձր է կանգնած մարդը, այնքան ավելի անխուսափելի է նրա կործանումը:

Ծանոթագրություններ

  1. Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 348. 


Աղբյուրներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա