«Ժանտախտը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
մոռացել էի․․․
ավելացվեց Կատեգորիա:Վեպեր ՀոթՔաթ գործիքով
Տող 40. Տող 40.


[[Կատեգորիա:Ալբեր Կամյուի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Ալբեր Կամյուի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Վեպեր]]

10:02, 22 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

«Ժանտախտը» գրքի շապիկը

«Ժանտախտը» (ֆր.՝ La Peste), ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի վեպը, որը լույս է տեսել 1947 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1991 թվականին։ Թարգմանիչ՝ Գ․ Քեշիշյան[1]։

Քաղվածքներ

  • Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում:
  • Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։
  • - Հարց. ի՞նչ պետք է անել ժամանակի զգացողությունը չկորցնելու համար: Պատասխան. Զգալ ժամանակը նրա ամբողջ ընթացքում:
  • Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրենը:
  • Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:
  • Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթի:
  • Ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել:
  • Շատախոսությունը ամեն ինչ չափազանցնում է:
  • Հուսահատվելու սովորությունը, հուսահատությունից վատ է:
  • Միակ բանը, որ ինձ համար կարևոր է` մարդ լինելն է:
  • Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ:
  • Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են, բայց ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ բան չի անում:
  • Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ:
  • Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում:
  • Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
  • Եթե ես իմանամ, որ դու գալու ես, ապա կարող եմ քեզ սպասել ինչքան որ պետք է:
  • Անհանգստությունը՝ թեթև զզվանք է ապագայից:
  • Հաճախ է պատահում, որ մարդ տանջվում է, տանջվում է` ինքն էլ այդ մասին չիմանալով…
  • Ծովը տեսնելու համար, պետք է այն միշտ որոնել:
  • Կարևորը ներքին խաղաղությունը գտնելն է:
  • Բայց իրականում նրանք քնած էին: Ամբողջ այդ երկար ժամանակը մի երկար քուն էր նրանց համար: Քաղաքը լեցուն էր արթմնի քնածներով, որոնք իրականում իրենց ճակատագրից խուսափում էին միայն այն բացառիկ դեպքերում, երբ գիշերը երևութապես նրանց փակված վերքերը հանկարծ բացվում էին: Եվ հանկարծակի արթնացած, շփոթված ու վախեցած շոշափում էին իրենք իրենց, նրանց շրթներն այրվում էին և մի ակնթարթում իրենց տառապանքը հանկարծ վերաթարմացած էին գտնում իրենց սիրածի տակնուվրա եղած դեմքի հետ: Առավոտյան նրանք վերադառնում էին աղետին, այսինքն` մտնում էին ամենօրյա սովորական կյանքի մեջ:
  • Մեծերը միշտ փոքրերին են ուտում:
  • Աշխարհում չկա մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենար, եթե լավ ուսումնասիրվեր:
  • Քրիստոնյայի համար նույնիսկ ամենասարսափելի փորձությունը օրհնություն է: Հետևաբար, նույնիսկ դժվարագույն պահին քրիստոնյայի պարտքն է բարին գտնելը, ինչի մեջ էլ որ այն լինի և ինչպիսի դժվարություն էլ որ կանգնած լինի դրա ճանապարհին:
  • Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում:
  • Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի և ի վերջո հաղթում է ամեն ինչ:
  • Ակներևաբար շատ հեշտ է ընտրություն կատարել բայց-ի ու և-ի միջև: Դժվար է դառնում նախընտրություն անել և-ի ու հետո-ի միջև: Դժվարությունը մեծանում է հետո-ի և այնուհետև-ի միջև: Բայց վստահաբար ամենադժվարը իմանալն է, պե՞տք է «և» օգտագործել, թե պետք չէ:
  • Մահը մի երևույթ է, որն ապացուցում է մեր իրավացիությունը:
  • Առավոտյան ժամը չորսին ընդհանրապես ոչինչ չեն անում և քնում են, նույնիսկ եթե գիշերը դավաճանության գիշեր եղած լիներ: Այո, այդ ժամին քնում են, և դա վստահություն է ներշնչում, որովհետև անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով՝ աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն:

Ծանոթագրություններ

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 339. 


Աղբյուրներ