«Կորեական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կորեական առածներ և ասացվածքներ''' {{ԱԲԳ}} == Ա ա == * Ագահ մարդը ձրի թույնն էլ կխմի: * Ագռավը սև է, բայց...»:
(Տարբերություն չկա)

16:59, 16 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Կորեական առածներ և ասացվածքներ

# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

Ա ա

  • Ագահ մարդը ձրի թույնն էլ կխմի:
  • Ագռավը սև է, բայց միսն սպիտակ է։
  • Ադամանդն աղբանոցում էլ է փայլում։
  • Աղան անգործությունից ծառաներին է ծեծում։
  • Աղբյուրի մոտ ծարավից չեն մեռնի։
  • Աղքատի տան մեջ աստված էլ սոված կմնա։
  • Ամառը մի օր հանգստանաս, ձմեռը տաս օր սոված կմնաս։
  • Ամբողջ կերակուրն ուտելուց հետո, ասաց՝ կերակրից վատ հոտ է գալիս։
  • Ամեն արցունք անկեղծ չէ։
  • Ամեն ափսե իր եզրերն ունի։
  • Ամեն թռչնի համար իր բույնն է սիրելի։
  • Ամեն մարդու բանտն իր բարձի տակ է։
  • Ամեն տղամարդ երեք պատուհաս ունի՝ ջուրը, կրակը և կռվարար կինը։
  • Այրու վիշտը այրին կիմանա։
  • Աշխատանքն արդյունքով է գնահատվում։
  • Աշխատանքը մարդուն երջանկություն է բերում։
  • Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։
  • Առանց աշխատանքի հաց չկա։
  • Առանց երաժշտության չեն պարում։
  • Ասեղ գողացողը կով էլ կգողանա։
  • Աստծուն դժբախտության ժամանակ են հիշում։
  • Արհեստը թողեց, շների առևտուր սկսեց։
  • Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում։

Բ բ

  • Բակլա ես ցանել, լոբի մի սպասիր։
  • Բարկացավ սկեսրոջ վրա, շանը ծեծեց։
  • Բոլոր գեղեցիկ ծադիկները չեն, որ լավ հոտ ունեն։
  • Բրնձի դաշտում տոնական հագուստով չեն աշխատում։

Գ գ

  • Գետը շատ ոլոր-մոլոր ճանաւցարհներով է անցնում, բայց վերջը ծովն է թափվում։
  • Գողը ջրի գնալիս էլ իր դուռը փակում է։

Դ դ

  • Դահճի միսը վագրն էլ չի ուտի։
  • Դավաճանն իր զոհից ավելի շուտ է մեռնում։
  • Դատարկ սայլը մեծ աղմուկ կհանի։
  • Դպրոց որ լինի, շունն էլ գրել կարդալ կսովորի։

Աղբյուրներ

Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969: