«Փաստացի սեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «'''«Փաստացի սեր»''' ({{lang-en|Love Actually}}), գեղարվեստական ֆիլմ՝ թողարկված 2003 թվականին: Նշանաբան. «Այդ ամբո...»:
(Տարբերություն չկա)

15:06, 12 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

«Փաստացի սեր» (անգլ.՝ Love Actually), գեղարվեստական ֆիլմ՝ թողարկված 2003 թվականին:

Նշանաբան. «Այդ ամբողջը սիրո մասին… Փաստորեն:»

Քաղվածքներ

  • Դու տեսել ես ֆիլմեր, տղա, քանի դեռ տողատակերը չկան, ամեն ինչ կորած չէ:
  • Բարև, երեխաներ: Նամակ կա հորեղբայր Բիլլից: Մի՛ գնեք թմրանյութեր: Դարձե՛ք փոփ աստղեր… և դրանք կստանաք անվճար:
  • — Ոչ մի անակնկա՞լ:

— Ոչ մի անակնկալ:
— Այնպես չէ՞, ինչպես հավաքույթի ժամանակ:
— Ընդհանրապես ոչ այդպես:
— Դու կխոստովանես, որ բրազիլացի մարմնավաճառները սխալ էին:
— Խոստովանում եմ:
— Եվ որ ավելի լավ կլիներ, եթե նրանք տղամա՞րդ լինեին:
— Էլ մի ասա:

  • — Հուսով եմ, որ նրանք դա արժեն…

— Չէ՜, նրանք դա չարժեք: Չէ՞ որ Շեքսպիրը չեմ:

  • Ուզում եմ քեզ ասել… առանց հույսի ու առանց որևէ առիթի…
  • Բարդ է վարչապետի քույր լինելը, ստիպված ես լինում անընդհատ համեմատել: Այսօր ի՞նչ է արել իմ եղբայրը: Նա իր երկրի պատվի համար է կանգնել… Իսկ ես ի՞նչ եմ արել: Պապյե-մաշե խեցգետնի գլուխ եմ պատրաստել:
  • Միգուցե և մենք փոքր երկիր ենք, բայց հզոր երկիր ենք: Շեքսպիրի, Չերչիլի, Բիթլզի, Շոն Քոներիի երկիրը … Հարրի Փոթերի, Բեքհեմի աջ ոտքի … և Բեքհեմի ձախ ոտքի…
  • — Սա վե՞պ է:

— Ոչ:
— Սա թրիլե՞ր է, դետեկտի՞վ:
— Այո… դետեկտիվ: Սպանություններ…
— Սարսափելի՞:
— Սարսափելի… Այո՛, լինում է և սարսափելի, իսկ լինում է և ոչ: Հիմնականում վախեցնում է այն, ինչքան վատ է այն գրված:

  • «Այո» ասա՛, նիհարիկ հիմար:
  • — Դա հիմարություն է:

— Դա ոսկե կեղտ է, վարպետ:

  • Ի՞նչ ես կարծում. ինչպիսի՞ տիկնիկ է ավելի լավ նվիրել մեր դստերը. այն, որ տրասվեստիտի՞ է նման, թե՞ այն, որ սադիստի է նման:
  • — Գրո՛ղը տանի, ամեն ինչ այնքան էլ գաղտնի չստացվեց, որքան մենք ծրագրել էինք:

— Հիմա ի՞նչ:
— Ժպտա՛… Եվ խոնարհվի՛ր:

  • — Ինչպե՞ս եք, պարոն վարչապետ:

— Ինչպես միշտ… Ամենակարող:

  • Ես չեմ ուզում այն, ինչ ինձ հարկավոր է: Ես ուզում եմ այն, ինչը ուզում եմ, ինչը գեղեցիկ է:
  • Քեզ պի՛նդ պահիր, դու վարչապետ ես:
  • — Ես հասկացա:

— Ի՞նչ հասկացար: Սուրբ Ծնունդի հետ կապվա՞ծ: Դու հասկացա՞ր, որ այն մեր շուրջն է:
— Ո՛չ, Ջո՛, ես հասկացա, որ Սուրբ Ծնունդին հարկավո է լինել միայն նրանց հետ, ում սիրում ես:

  • Համաձայն համընդհանուր կարծիքի՝ մենք ապրում ենք ժլատության և ատելության աշխարհում: Բայց ես համամիտ չեմ: Ինձ թվում է, որ սերն ամենուր է: Իրականում, սերը այնքան էլ երևացող ու շքեղ չէ, բայց նա ամենուր է… Հայրեր և որդիներ, մայրեր և դուստրեր, ամուսին և կանայք, սիրեկաններ, սիրուհիներ, ընկերներ: Ինքնաթիռներով խոցված զույգ աշտարակներից եկող հեռախոսազանգերում, ատելություն կամ վրեժ չկար … միայն սիրո խոստովանություններ:Ես եթե նայում ենք, ապա կասկածանք է առաջանում, որ սերն իրականում ամենուր է…
  • — Ուռա՜: Հորեղբայր Ջերեմին եկավ:

— Ես պետք է… գնամ…
— Ատում եմ հորեղբայր Ջերեմիին:

  • — Բանանի կարկանդա՞կ:

— Ոչ, շնորհակալություն…
— Դու իմ սիրտը կկոտրեիր, եթե ասեիր «այո»:

  • Ես կկարոտեմ այն, թե ինչպես էիք դուք դանդաղորեն տպագրում և այն, թե ինչպես էիք վատ վարում:
  • Պաշտում եմ «հարաբերություններ» բառը: Նա ենթադրում է մեղքերի բոլոր տեսակները:
  • Եթե իմ բախտը բերի, մյուս տարի ես կսկսեմ հանդիպել այս սուպերմոդելներից մեկի հետ: Իսկ հիմա թույլ տուր ասել՝ առանց որևէ հույսի և ենթատեքստի, միայն նրա համար, որ Սուրբ Ծնունդ է (իսկ Սուրբ Ծնունդին ընդունված է ճիշտն ասել), դու ինձ համար կատարելություն ես: Եվ իմ կոտրված սիրտը կսիրի քեզ մինչ այն ժամանակ, երբ դու կնմանվես մումիայի: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Արտաքին հղումներ