«Անջելինա Ջոլի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
վիքիֆիկացում, արտաքին հղումներ բաժինը միայն վիքիպեդիա կաղապարի համար չենք թողնում |
|||
Տող 27. | Տող 27. | ||
* [http://www.med-practic.com/arm/923/21829/%D4%BD%D5%A5%D5%AC%D5%A1%D6%81%D5%AB%20%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%20%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%8B%D5%B8%D5%AC%D5%AB%D5%AB%D6%81/article.more.html Մտածում են մեծերը] |
* [http://www.med-practic.com/arm/923/21829/%D4%BD%D5%A5%D5%AC%D5%A1%D6%81%D5%AB%20%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%20%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%8B%D5%B8%D5%AC%D5%AB%D5%AB%D6%81/article.more.html Մտածում են մեծերը] |
||
==Արտաքին հղումներ== |
|||
{{վիքիպեդիա}} |
{{վիքիպեդիա}} |
||
{{commons|Angelina Jolie|Անջելինա Ջոլի}} |
{{commons|Angelina Jolie|Անջելինա Ջոլի}} |
20:09, 10 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Անջելինա Ջոլի Վոյթ (անգլերեն՝ Angelina Jolie Voight), առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (ծնվ. հունիսի 4 1975, Լոս-Անջելես, ԱՄՆ) ամերիկացի դերասանուհի է և ֆոտոմոդել:
Քաղվածքներ
- Ես ոչնչի համար չեմ ափսոսում. երբեք չեմ ափսոսել: Ես չեմ հավատում, որ ափսոսանքը կարող է ինչ-որ արդյունք տալ: Քանի դեռ դու ափսոսում ես, դու մեղադրում ես քեզ, քանի դեռ մեղադրում ես քեզ, դու վանդակում ես:
- Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել: Պետք է ապրել առանց որևէ մեկին ցավեցնելու, մեղադրելու… պետք է ապրել միանգամայն ազատ:
- Մենք ինչ-որ մեկին սիրում ենք ոչ թե նրա համար, որ վերջապես հանդիպել ենք մեր իդեալին, այլ այն պատճառով, որ գտել ենք մեր իդեալը անկատար մեկի մեջ:
- Իմ մտերիմների շրջանակը խիստ նեղ է, ուստի քչերի հետ կարող եմ ինձ թույլ տալ իսկապես անկեղծ լինել: Հենց այդ պատճառով մենակությունը երբեմն բավականին արժանի զրուցակից է:
- Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[1]:
- Մարդիկ ասում են, որ դու գնում ես սխալ ճանապարհով, երբ դա ուղղակի քո ճանապարհն է։
- Նույնիսկ ուժեղ մարդկանց անհրաժեշտ է ուժեղ մեջք: Դա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։
- Պետք է ամեն մի օրը ապրես այնպես, կարծես դա վերջինն է, որպեսզի ոչնչի համար չզղջաս։
- Ամենալավ բանը, որին ընդունակ է մարդը, դա այն է, երբ նա ապրում է զգացմունքներով, բայց զգում է սրտով։
- Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, և երբ դու ինչ-որ մեկին երջանկացնում ես, սկսում ես քեզ զգալ, որպես աշխարհի ամենագեղեցիկ մարդ։
- Ինքնասպանությունը դա այն երևույթն է, երբ մարդը գնում է Ասծո մոտ առանց հրավերքի։
- Սերը դա այն է, երբ դու տալիս ես, և ցանկանում ես ավելի շատ տալ, իսկ կիրքն այն է, երբ դու վերցնում ես, և ցանկանում ես ավելի շատ վերցնել։
- Գիտե՞ք՝ ինչն է իրավունք վերապահում կնոջը մեքենայով կանգ առնել Լոս Անջելեսի հաշմանդամների համար նախատեսված կայանում։ Առաջին չափսի կրծկալը
- Երեխաները մեր թուլությունն են, միևնույն ժամանակ նաև մեր ուժն են
- Արցունքներով ոչնչի չես հասնի, գրկախառնությունը դժվար պահերին չի օգնի, բայց երջանկությունը պետք է կիսես միայն այն մարդու հետ, ում սիրում ես: Իսկ դատարկությունը և հուսահատությունը ավելի լավ է հաղթահարես ինքդ
- Պատասխանատվությունը շատ մեծ ուժ է իրենից պարունակում: Միշտ հնարավորություն կա փոխել կյանքի ընթացքը, և դիմակայել այն մարդկանց ագրեսիային, ովքեր մնում են անպատիժ
- Երբ դու սխալվում ես, դա ոչ մեկին չպետք է վերաբերի: Այն ինչը մարդիկ համարում են սխալ, քեզ համար այդ նույնը կարող է լինել գիտակցված ընտրություն:
Ծանոթագրություննեչ
Աղբյուրներ