«Սթիվ Ջոբս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1955 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:2011 մահեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 20. | Տող 20. | ||
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:2011 մահեր]] |
18:09, 10 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs) (փետրվարի 24, 1955 - հոկտեմբերի 5, 2011), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
Քաղվածքներ
- Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում:
- Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:
- Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:
- Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:
- Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:
- Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:
- Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:
- Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում:
- Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:
- Սխալներ թույլ չտալ, նշանակում է լիարժեք կյանք չապրել:
- Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:
- Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով: