«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21. Տող 21.


* Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել<ref>Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91:</ref>:
* Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել<ref>Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91:</ref>:

==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==
{{Reflist}}
{{Reflist}}


==Արտաքին հղումներ==
{{վիքիփեդիա}}
{{վիքիփեդիա}}
{{Վիքիդարան}}
{{Wikisource author}}


{{DEFAULTSORT:Չարենց, Եղիշե}}
{{DEFAULTSORT:Չարենց, Եղիշե}}

08:56, 17 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան, մարտի 13, 1897 - նոյեմբերի 27, 1937), հայ անվանի բանաստեղծ:

Քաղվածքներ

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]:
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]:
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
    Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն[3]:
  • Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
    Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]:
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին:
  • Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է: Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]:
  • Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա: Սա է հիմնականը[4]:
  • Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը: Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]:
  • Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]:

Աղբյուրներ

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 37. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  4. 4,0 4,1 4,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90:
  5. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 90-91:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Եղիշե Չարենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝