«Ստեփան Զորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 5. Տող 5.
==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==
* Լեզուն իրոք մի գանձ էր, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա է ուրախության պահին բացում մեր սիրտը, իսկ տրտմության ժամին նա է սփոփում մեզ... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց<ref name="Գնահատ111">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 111:</ref>:
* Լեզուն իրոք մի գանձ էր, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա է ուրախության պահին բացում մեր սիրտը, իսկ տրտմության ժամին նա է սփոփում մեզ... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց<ref name="Գնահատ111">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 111:</ref>:

::Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>
**Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>


* Արվեստի թե՛ նյութը, թե՛ աղբյուրը կյանքն է, և արվեստն ինքը ճշմարտություն է<ref name="Գնահատ109" />:
* Արվեստի թե՛ նյութը, թե՛ աղբյուրը կյանքն է, և արվեստն ինքը ճշմարտություն է<ref name="Գնահատ109" />:

14:01, 2 Հունիսի 2015-ի տարբերակ

Պատկեր:Zoryan.jpg
Ստեփան Զորյանը

Ստեփան Զորյան (իսկական անունը՝ Ստեփան Եղիայի Առաքելյան, սեպտեմբերի 15, 1889հոկտեմբերի 14, 1967) հայ գրող և ակադեմիկոս։

Քաղվածքներ

  • Լեզուն իրոք մի գանձ էր, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա է ուրախության պահին բացում մեր սիրտը, իսկ տրտմության ժամին նա է սփոփում մեզ... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց[1]:
    • Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:[2]
  • Արվեստի թե՛ նյութը, թե՛ աղբյուրը կյանքն է, և արվեստն ինքը ճշմարտություն է[3]:
  • Արվեստի նպատակն է վերարտադրել կյանքն ու բնությունը բյուրեղացած ճշմարտությամբ[3]:
  • Ես, իմ մասին խոսելով, պիտի ասեմ, որ և՛ գրի եմ առնում որոշ դիտողություններ, և՛ մտքումս կազմակերպում եմ ամբողջ գործը:
Հետո ես ուզում եմ պարզել՝ ուր եմ գնում: Մինչև որոշ չլինի վերջին կայարանը, թեկուզ աղոտ կերպով, ես դժվարանում եմ գրել[4]:
  • Երբ ամեն ինչ գրեթե կա մտքումս, ինձ զբաղեցնում է կառուցումը[4]:
  • Ամեն մի գրվածք նման է տան[4]:
  • Ստուգված է ինձ համար, որ առաջին հղացումի գիծը միշտ ամենից ճիշտը և տրամաբանականն է լինում[4]:
  • Սիրում եմ, որ գրվածքը սյուժե ունենա, մանավանդ ֆաբուլա: Իմ իդեալն է՝ նյութը տալ խտացած, ըստ ամենայնի օրգանական, որ ամենախստապահանջ ընթերցողն անգամ չկարողանա մի բառ ջնջել...[4]
  • Գրվածքներս համոզիչ դարձնելու նպատակով ես հաճախ նախընտրում եմ պատմողական ձևը, այն, ինչ ռուսների մեջ կոչվում է սկազ (պատում): Ինձ թվում է, որ այդ պատմողական ձևը հենց հայկական ազգային ձևն է: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն գրվածքը համոզիչ դարձնել, այլև նյութը տալ խիտ, հավաք և նպատակասլաց[4]:
  • Հղացումները ինչպե՛ս են լինում: Միստիկական բան չկա: Հղացման առիթ հանդիսանում է երբեմնի մի չնչին իր, խոսք և այլն: Տպավորության խնդիր է: Ինտուիցիայի խնդիր է. մեկը սուր է զգում, մի ուրիշը՝ խոր և այլն[4]:

Ստեփան Զորյանի մասին

  • Դուք մեր ապագա վիպասաններից մեկն եք լինելու[3]:
Հովհաննես Թումանյան
  • «Տխուր մարդիկ» գրքում ես զգում եմ մեր ազգային գրականության և եվրոպական գրականության ձևերի սինթեզ, ինչ պակասում էր մեզ մինչ այժմ[3]:
Դերենիկ Դեմիրճյան
  • Տոհմիկ արձակագիր՝ իր ստեղծագործական բոլոր թելերով ու իր «նյարդով յուրաքանչյուր» կապված ժամանակի, հողի և կենդանի մարդկանց հետ, գիտակ և հաղորդակից համաշխարհային գրական մտքի նվաճումներին[3]:
Գուրգեն Մահարի
  • Ուշադրություն դարձրեք, թե ինչպես դիտաղականություն ունի, ինչպես է կարողանում կարճ մի նախադասությունով արտահայտել առարկայի, երևույթի հանդեպ իր քնարական ու հումորիստական վերաբերմունքը:
Հիանալի լեզու ունի՝ ճշգրիտ գրել. ահա հենց սա է վարպետությունը[3]:
Հովհաննես Հովհաննիսյան
  • Ստեփան Զորյանը արևելահայ գրականության մեջ բերեց նախ և առաջ փոքր պատմվածքի, նովելի կուլտուրան, պատմելու մեծ վարպետությունը, ստեղծագործողի ազնվությունը, ճշմարտացիությունը[3]:
Գեղամ Սարյան

Աղբյուրներ

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 111:
  2. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 109:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 110:


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ստեփան Զորյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝