«Վաչագան Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 20. | Տող 20. | ||
* Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի: |
* Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի: |
||
* Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու: |
* Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու: |
||
* Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է:<ref>[http://granish.org/vachagan-sargsyan/ Վաչագան Սարգսյան. ասույթներ]</ref> |
* Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է: |
||
* Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել:<ref>[http://granish.org/vachagan-sargsyan/ Վաչագան Սարգսյան. ասույթներ]</ref> |
|||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
14:43, 19 Մայիսի 2015-ի տարբերակ
Վաչագան Ադիբեկի Սարգսյան (ծնվ.` 1951 մայիսի 25-ին), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Ասույթներ
- Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից:
- Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում:
- Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:
- Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:
- Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:
- Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս:
- Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ:
- Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:
- Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել:
- Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին:
- Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է:
- Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա:
- Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ:
- Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված:
- Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա:
- Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի:
- Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու:
- Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է:
- Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել:[1]
Աղբյուրներ
Երկեր
- Ասույթներ համենայն դեպս (2011)
Արտաքին հղումներ