«Վիրջինյա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Replacing VirginiaWoolf.jpg with File:George_Charles_Beresford_-_Virginia_Woolf_in_1902.jpg (by CommonsDelinker because: File renamed: Lots of pictures of Woolf, better to have them disambiguated a |
img |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Վիրջինյա Վուլֆ''' (1882-[[1941]]), անգլիացի գրող: |
'''Վիրջինյա Վուլֆ''' (1882-[[1941]]), անգլիացի գրող: |
||
[[Պատկեր: |
[[Պատկեր:Woolf by Beresford 2.jpg|244px|thumb|right|Վիրջինյա Վուլֆ]] |
||
== Քաղվածքներ == |
== Քաղվածքներ == |
22:22, 19 Մարտի 2015-ի տարբերակ
Վիրջինյա Վուլֆ (1882-1941), անգլիացի գրող:
Քաղվածքներ
Սեփական սենյակը
- Գուցե դուք զարմանաք, թե ինչ կապ ունի այստեղ սեփական սենյակը. չէ որ ձեր հարցը կնոջն ու գրականությանն էր վերաբերում: Կփորձեմ բացատրել: Երբ ինձ խնդրեցին գրել կնոջ և գրականության կապի մասին, ես նստեցի գետի ափին ու սկսեցի մտորել այս երկու բառերի արանքում թաքնված մեծ աշխարհի շուրջ:
- Արդեն կանգնած էի այդ հսկա գրադարանի շեմին: Ու երևի արդեն բացել էի դուռը, որովհետև այդ նույն պահին, որպես գրադարանի պահապան հրեշտակ, կողքիս հայտնվեց բարի, ճերման թևերին փոխարինող սև թիկնոցով մի ալեհեր տղամարդ: Ինձ ներս ուղեկցելով նա բացատրեց, որ կանանց թույլատրվում է մտնել գրադարան միայն համալսարանի խորհրդի անդամների ուղեկցությամբ կամ էլ նրանց գրավոր թույլտվությամբ:
- Ինչո՞ւ են տղամարդիկ գինի խմում, իսկ կանայք՝ ջուր: Ինչո՞ւ են նրանք այդքան առաջընթաց ունենում, իսկ մենք մնում ենք ստվերում՝ աղքատության մեջ: Ի՞նչ ազդեցություն է ունենում աղքատությունը գրականության վրա: Ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ արվեստի գործեր կերտելու համար ու նման հազարավոր անպատասխան հարցեր:
- Կանայք տղամարդկանցից աղքատ են, իսկ պատճառներն անթիվ են:
- Գրականությունը երևակայության ծնունդն է, այն ոչ գիտություն է, ոչ էլ ասեղ, որն եթե չապացուցվի, չգրվի, ապա կանհետանա: Գրականությունը, ասես մի սարդոստայն՝ աներևույթ, եթերային՝ կապված է կյանքին, նրա ամեն մի անկյանը:
- Այս ժամանակակից գրականության անթիվ խոստովանանքներից ու ինքնավերլուծումներից ակնհայտ է դառնում, որ հանճարեղ ստեղծագործության ստեղծումը պահանջում է անասելի դժվարությունների հաղթահարում: Ամենուր հանդիպող խոչընդոտներ, ամենուր ստեղծագործ գրչից ծնվող ամբողջական ու բանական մտքերին խանգարող փորձեր... նորից այդ նյութական խոչընդոտները:
Աղբյուրներ
Վիրջինյա Վուլֆ, Սեփական սենյակը, անգլերենից թարգմանեց Մանիկ Եգանյանը, Արտասահմանյան գրականություն, 3-4, 2012: