«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
+պատկեր
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Winston Churchill and Bernard Baruch talk in car in front of Baruch's home, 14 April 1961.jpg|thumb|250px|right|Ուինսթոն Չերչիլը և Բեռնարդ Բարուքը խոսում են մեքենայում]]

'''Սըր Ուինսթոն Չերչիլ ''' ([[անգլերեն]]՝ ''Sir Winston Leonard Spencer Churchill'', [[1874]]թ.նոյեմբերի 30 - [[1965]]թ.հունվարի 24), [[Միավորված Թագավորություն|Միավորված Թագավորության]] վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, [[Բրիտանական ակադեմիա]]յի պատվավոր անդամ, գրականությունից [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր։
'''Սըր Ուինսթոն Չերչիլ ''' ([[անգլերեն]]՝ ''Sir Winston Leonard Spencer Churchill'', [[1874]]թ.նոյեմբերի 30 - [[1965]]թ.հունվարի 24), [[Միավորված Թագավորություն|Միավորված Թագավորության]] վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, [[Բրիտանական ակադեմիա]]յի պատվավոր անդամ, գրականությունից [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր։



14:04, 3 Մարտի 2015-ի տարբերակ

Ուինսթոն Չերչիլը և Բեռնարդ Բարուքը խոսում են մեքենայում

Սըր Ուինսթոն Չերչիլ (անգլերեն՝ Sir Winston Leonard Spencer Churchill, 1874թ.նոյեմբերի 30 - 1965թ.հունվարի 24), Միավորված Թագավորության վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Քաղվածքներ

  • Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ:[1]։
  • Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:[1]
  • Կառավարությունը, որը բավականաչափ մեծ է և ուժեղ, որ կարող է տալ ձեզ այն, ինչ պահանջում եք, նաև այնքան հզոր է, որ կարող է վերցնել այն ամենը, ինչ դուք ունեք:[1]
  • Դու թշնամիներ ունե՞ս: Շատ լավ է: Դա նշանակում է, որ կյանքումդ գոնե մեկ անգամ ինչ-որ բանի համար պայքարել ես:[1]
  • Սիրում եմ խոզերին: Շները մեզ ներքևից վերև են նայում, կատուները` վերևից ներքև, և միայն խոզերն են մեզ նայում որպես հավասարը հավասարին:[1]
  • Դիվանագիտության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր:[1]
  • Ես միշտ հետևել եմ այս կանոններին` մի՛ վազիր, երբ կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, երբ կարող ես նստել, մի՛ նստիր, երբ կարող ես պառկել:[1]
  • Ավելի հեշտ է պետություն ղեկավարել, քան դաստիարակել չորս երեխայի:[1]
  • Պատմությունն իմ հանդեպ բարեխիղճ կլինի, որովհտև ես մտադիր եմ այն գրել անձամբ:[1]
  • Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանը` գտնվելով արտասահմանում, բայց լրիվությամբ փոխհատուցում եմ դա վերադառնալուց հետո:[1]
  • Պատերազմը սարսափելի է, բայց ստրկությունն ավելի վատ է:[1]
  • Յուրաքանչյուր մեդալ ոչ միայն փայլում է, այլև՝ ստվեր նետում:[2]
  • Մշակույթը, գրականությունը՝ այդ ամենը հիանալի է, սակայն առանց ուժի օգնության մշակույթը դատապարտված է կործանման:[3]

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 www.youandworld.am, Աֆորիզմներ Ուինսթոն Չերչիլ։
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 219. ISBN 99930-2-263-2. 
  3. Անդրե Մորուա, ed (1986). Հույսեր և հուշեր. «Հայաստան» հրատարակչություն. էջ 432. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ուինսթոն Չերչիլ հոդվածը նաև Վիքիպեդիայում: