«Վարդանանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Վարդանանք''', [[Դերենիկ Դեմիրճյան]]ի՝ Վարդանանց պատերազմին անդրադարձող վեպն է։ Վեպում արտացոլված է պարսկական տիրապետության դեմ հայ ժողովրդի ազատագրակն պայքարը։
'''Վարդանանք''', [[Դերենիկ Դեմիրճյան]]ի՝ Վարդանանց պատերազմին անդրադարձող վեպն է։ Վեպում արտացոլված է պարսկական տիրապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը։


== Վեպի մասին ==
== Վեպի մասին ==

14:26, 1 փետրվարի 2015-ի տարբերակ

Վարդանանք, Դերենիկ Դեմիրճյանի՝ Վարդանանց պատերազմին անդրադարձող վեպն է։ Վեպում արտացոլված է պարսկական տիրապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը։

Վեպի մասին

  • Եվ ես երգեցի-ուժեղ, թե թույլ` հոգ չէ (не беда!)-Վարդանանց երգը, որ ես նվիրաբերում եմ բոլոր ազատագրված, ազատագրվող և ազատագրության դաշտին ոտը դնելուն սպասող բոլոր ժողովուրդներին...
Դերենիկ Դեմիրճյան
  • Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար...
Ավետիք Իսահակյան
  • «Վարդանանք» պատմավեպը,- ռազմաճակատի առաջին գծից հեղինակին գրում էին ռազմիկները,- ոգեշնչեց մեզ: Յուրաքանչյուր ազատ ժամ նվիրում ենք նրա ընթերցմանը: Սիրով և հիացմունքով ենք մենք ընդունում ձեր հերոսների` Վարդանի, Արտակի, Արծվիի, Արսենի խոսքերը: Նրանք մարտնչեցին և ընկան հանուն ժողովրդի ազատության ու երջանկության և ժողովուրդը հավերժ կհիշի նրանց անունները[1]:
Մկրտիչ Սարգսյան
  • Հայրենասիրական բոցաշունչ այս վեպը [«Վարդանանք»] Դեմիրճյանը գրեց իր ծեր հասակում է զարմացրեց ընթերցողներին իր երևակայության ճոխությամբ, իր զգացմունքների թարմությամբ, իր զարմանալի երիտասարդությամբ[2]:
Նաիրի Զարյան
  • Պատմության ողբերգական փոթորիկների միջով ընթացող ժաղովրդի հանդեպ հավատն է, եթե կարելի է այսպես ասել, «Վարդանանքի» գաղափարական-գեղարվեստական առանցքը: Գրված լինելով Հայրենական Մեծ պատերազմի հրաշունչ տարիներին` նա կանգնում է ոչ միայն և ոչ պարզապես այն ստեղծագործությունների շարքում, որոնք մարդկանց գիտակցության մեջ կենդանացնում էին մեծ նախնիների կերպարները, օտարերկրյա զավթիչների դեմ անձնուրաց պայքարի հայրենասիրական օրինակները, նա այսօր էլ գտնվում է մեր բազմազգ սովետական գրականության գեղարվեստական ակնառուստեղծագործությունների շարքում, գտնվում է լիակատար իրավունքով` մարդու վրա իր բազմակողմանի ներգործությամբ, իր բազմակողմանի բովանդակությամբ, որը ճանաչված է իսկական հայրենասիրության, սովետական ինտերնացիոնալ արվեստագետի հայրենասիրության գաղափարով[1]::
Յու. Սուրովև
  • Եվ այդ մեծ երկունքից ծնված «Վարդանանքը», որի նման գրքեր ստեղծելը գրողի համար հավասար է բախտորոշ ճակատամարտ շահող զորավարի սխրագործության և դյուցազուն զավակ ծնող մոր երախտիքին[2]:
Հրաչյա Քոչար

Քաղվածքներ

  • «Զինվորյա՜լ»... Դա ինքնակամ ուխտ էր` կանգնել ի մահ թշնամու դեմ, նրան անպատճառ հաղթելու վճռով, հաշվի չառնելով ո՛չ նրա ուժը, ո՛չ դիմադրությունը, ո՛չ այդ կռվում իր անձի վտանգը, ո՛չ մահը, և կոխելով անցնելով մահը` նա այլևս անսանձ էր, հանդուգն, ահավոր, նա արդեն իրենից դեն էր շպրտում երկյուղ, անհամարձակություն, չէր ենթարկվում ո՛չ իշխանի, ո՛չ արքայի, կանգնում էր ի մահ նրանց դիմաց, խոսում էր բացեիբաց ճշմարտությունը, խարազանում ամեն անիրավություն, բռնություն: Նրան հակաճառելը, բռնադատելը, անգամ ոչնչացնելը օգուտ չուներ. նա կռվում էր մինչև հաղթանակ: Իսկ զինվորագրվում էր նա՛ միայն, ով հաստատ վճռում էր պաշտպանել արդարությունն ու ճշմարտությունը` ընդդեմ անիրավության և բռնության: Չարաշահել իր զինվորագրման իրավունքը ոչ ոք չէր համարձակվի, քանի որ զինվորագրվում էր անշուշտ միմիայն իր մեջ մի վեհ և սուրբ վճիռ կայացնողը, մեծ գործին նվիրվածը[3]:
  • -Վիրավոր ես` մեղավոր ես, բարեկա՛մ, ի՞նչ ասեմ. պատիժդ ստացել ես[4]: - Վարդան Մամիկոնյան
  • -Հույսդ ծով արա. փակված դռան բացվել կա,- ասաց Աստղիկը[5]:
  • ....Մի վայրկյան առաջ քեզ անծանոթ էակը, որի գոյությունն անգամ չես կասկածել` հանկարծ դառնում է այնքան թանկ ու մտերիմ, որ չես հասկանում, թե ինչպե՜ս կարելի է ապրել առանց նրան[6]:
  • -Սե՜րը: Ժամանակին պիտի տեսնես և որսաս: Պահը թռավ, սերն էլ ձեռիցդ կգնա, ինչպես այծյամն է: Սիրո մեջ մարդը որսորդ է: ....Որ փախցրիր` ամենաանշնորհք մարդն ես և բանաստեղծների ծիծաղին արժանի[7]: - Վախթանգ
  • Նայեց Արսենը սև անապատի կողմը և մտովի տեսավ հպարտ, ինքնասեր Մասիսը, որ ազատության նշանաբանն է իր հայրենիքի: Նրանից են սովորում իր հայրենիքում մարդիկ բարձր բռնել գլուխը[8]:
  • Չէր շտապում նա` ժամանակը, չէր էլ դանդաղում: Նա թռչում էր, երբ մե թվում էր, թե նա դանդաղում է, մեկ` որ թռչում է: Մարդիկ էին, որ չէին տեսնում նրա գաղտնի ընթացքը: Նա դավադրորեն ծածկում էր ապագայի վարագույրը: Բոլորը ժամանակին էին նայում, իսկ նա ոչ ոքի չէր նայում[9]:
  • Մենք՝ մենք չենք... Մենք մեզ չենք ճանաչում: Չենք սիրում, չենք հարգում: Չունենք ազգի հպարտություն: Մենք արհամարհում ենք մեզ, օտարն էլ է մեզ հետևում- նա էլ է արհամարհում: Մենք քծնում ենք օտարին, որ մեզ սիրի, բայց ավելի է ատում նա, որովհետև քծնողներին ատում են: Վախենում ենք արժանապատվություն ցույց տալ, վիրավորել օտարին: Այդպիսի ստրկահոգի նախարարները չարիք են...
  • -Ինչպե՞ս են համարձակվել հայրենին ուրանալ: Հայրենին նրա համար է, որ մարդ չուրանա[10]: - Գեդեոն
  • ․․․տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան,– եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար: Մենք զինվոր ենք: Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան: Ի՛նքս մահ շատ եմ տեսել: Զինվորը լաց չգիտե: Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը: Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից…
  • Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն։[11]
  • Մի՞թե կկորչեր ժողովուրդը: Ո՛չ: Ժողովուրդը կմնար` շարունակելով պայքարը: Այսպես է ապրել ժողովուրդը: Ժողովրդի կյանք - դարերի կյանք. կապրեր դարեր և սերունդ-սերունդ պայքարելով կտաներ հետը ազատության խորհուրդը և մի օր մի տեղ կհասցներ իրեն ազատության հանգրվեն, այն սերունդը կապրեր իր հին պապերի դարավոր անվերջ պայքարի գնով` նրանց փոխարեն: Ահա ժողովրդի կյանքը և նրա խորհուրդը[12]:
  • -Արյու՜ն չես թափում, արյու՜ն,- կշտամբող ձայնով ասաց Գադիշոն,- մի լա՜վ արյուն, որ... Ահա քո հանցանքը:
-Արյուն թափեցի Անգղում...
-Ուշացա՜ր: Սակա՜վ էր: Ակամա՜ էր:
-Ավերակների՞ն թագավոր դառնամ... Ողջ Հայոց աշխա՞րհը կոտորեմ...
-Ո՛ղջ Հայոց աշխարհը... Զարմացրի՞ր: Մտել էս աշխարհակալության խաղ` խաղա նաև արյան հետ:
Վասակը դառնորեն ժպտաց.
-Արյան հետ խա՜ղ... Իսկ չի՞ լինի, որ այդ արյունը մնա մարդկանց մարմնի մեջ, և խաղը անենք խաղաքարերի հետ...
-Բացի արյան ապացույցը ուրիշ ոչ մի փրկություն չունես: Արյունը պիտի վկայի անմեղությունդ, արյան պիտի հավատան վերջը: Եթե ոչ` ասյ խարդավանքների խաղում տանուլ կտաս:
Վասակը երկար ու դառնորեն մտածեց.
-Ուրեմն ես դավաճա՞ն եմ: Հայրենիքի դավաճա՞ն...[13]:
  • Մոգպետը սակայն դեռ չէր ուշաբերվել: Նա ցնցվեց, նախանձահույզ նայեց տոկացող շինականներին և խանդեց նրանց ոգեկան արիության: Նա հասկանում էր, որ գանահարվող այս մարմինների մեջ կա մի անընկճելի ոգի, որ ահա չի բեկվում: Դա հուսահատիչ էր:
  • -Անիծյալ սե՜ր, որին ոչ մի բան չի հաղթում...-մռմռաց Վախթանգը[14]:
  • -Կռենք դաշինք, եթե հավատում ես դաշինքին,- ծիծաղեց Աթըլը,- ահա դաշինք ունենք մեր աշխարհի հողմերի հետ, որ քշում են ավազը, ավազն էլ մեզ, մենք էլ կամձեզ կամ Բյուզանդին: Ամենքը ամենքի թշնամին են, հա՛, հա՛, հա՛: Ապա՞: Մենք էլ ունենք մեր թշնամին. ամենաուժեղից ամենաուժեղը: Ավազը, նա էլ մեզ է դուրս անում: Գնա՛մ, դաշինք կռիր հետը[15]:
  • -Ասված է` բոլոր Հայոց աշխարհի կանայք պիտի դառնան հայրենիքի զինվորյալներ, տիկիններն ու օրիորդները պիտի ռամկանան: Հիմա ամենքը ռամկանում են, որ ուժ տան ռամկին, որ ռամիկը ազատի աշխարհը: Ռամկանում են նախարարները, սեպուհները: Բոլո՜րը, բոլո՜րը: Մենք էլ ենք ռամկացել[16]: - Ողիմպիա Խորխոռունի
  • Հայրենիքի կյանքն ենք փրկում: Ամենաթանկը... սա կյանքի՛ գործ է: Սատանան անգամ, եթե Հազկերտի թշնամին է, իմ բարեկամն է[17]: - Վարդան Մամիկոնյան
  • -Ես չեմ պահանջում, որ նրանք զորք ունենան, լինեն ուժեղ, մեծ ազգ, չեմ պահանջում, որ օգնեն մեզ, չեմ պահանջում, որ սիրեն մեզ: Բայց այդ գոռոզությունը, այդ անկոտրում առավելությունը մեր վերաբերմամբ, այդ խոսելու ձևը, հավակնությունը... Դա է անտանելին, դա է ուտում ինձ... ի՞նչ ունեն, ինչո՞վ են մեծ, ի՞նչն է այդ գոռոզության հիմքը[18]: - Պերոզ
  • -Չլինե՜ր ներհակությունը մեր և վարդանանց, ի՜նձ հետ լիներ նա արյաց դեմ` այդ կատաղի ցուլը կտեսներ, թե որքան Վարդանի գոռոզությունը` նաև իմ գոռոզությունն է: Վարդանը կործանում է տանում երկիրը, Վարդանը ինձ հետ չէր թագավորության ձգտման մեջ, այլապես Վարդանը իմ ցեղն է...[19] - Վասակ
  • Թագավորություն ես ուզում, առանց թագավոր լինելու մեջդ: Թագավորը մորթում է, ջարդում, ոչնչացնում. թագավորը ոտնատակ է տալիս մարդու ամեն ինչը` խիղճը, պատիվը, հպարտությունը, գութը... Իսկ դու՞... Թագավորը ծախում է իր երկիրը, ժողովուրդը... Այո՜, տեր մարզպան, այո՜, տեր իմ արքա... Եվ ես այսպես եմ խոսում հետդ, որովհետև գիտեմ, որ դու կարող ես մտադրվել, բայց չես կամենում: Արյուն չես ուզում թափել առատորեն, մինչ պետք էր թափել հեղեղներով[20]: - Գադիշո
  • -Պետության մարդը զավակ չունի... Վճռել ես, որպես թվում է ինձ` արքայական գահ բարձրանալ: Գահը սանդուղի աստիճաններ չունի: Բարձրանում են զավակների, ծնողների, ժողովուրդների դիակների վրայով: Այնքան էլ քաղցր չէ գահը...[21] - Միհրներսեհ
  • Բոլոր հնարքներից մե՛կն է միայն մեր ձեռքին - տալ թշնամուն անսպասելի: Այդ մտքով էլ գալիս էի ճանապարհին: Գազանին խոցել, ո՛չ սպանել: Այո, տյարք, նրան սպանելը վեր է մեր ուժերից: Կարեվեր խոցումն, հանկարծ, արագ, անհնարին ուժով: Խոցել նրան ի մահ այստեղ, քաշվել և գցել հետևը... Թող գա մեր հետևից արյունաքամվելով[22]: - Վարդան Մամիկոնյան
  • Վարդանը, անշուշտ, չպիտի կարողանար հաղթահարել պարսից ուժերի կուտակումը նրա աջ թևում: Դա գիտեին երկու կողմը ևս: Վարդանին ջախջախելու համար բավ էր այդ ուժերի մի քառորդը: Անշուշտ, Վարդանը «իրեն գցեց ծուղակը»: Նրան սանձահարելը պարզից պարզ էր և դյուրին: Սակայն թշնամու համար զայրալին այն էր, որ այդ պարզն ու դյուրինը խճճվեց ու դժվարացավ, և Վարդանը խլեց մարտի ձեռներեցությունը[23]:
  • Մենավոր մի դամբարան է ծածկում իր տակին ամփոփված մի հոգու հավերժական հանգիստը: Ասում են Վարդանն է այդտեղ: Ճշմարի՞տ է դա - դժվարին է ասել: Բայց դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն կլսես մի կոկորդային մեղեդիի մեղմաձայն գեղգեղանք: Դա մի վանական է թերևս, կամ այլ անցորդ, կամ մի խումբ մարդիկ: Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտը դնում են Ավարայրի դաշտավայրը: Դարերի հին երգն է դա վարդանանց նվիրված:
Ահա այդ հավերժական երգի մեջ են արդեն ճշմարտորեն ամփոփված Վարդանը և վարդանանք[24]:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վարդանանք (պատմավեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 93:
  2. 2,0 2,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 92:
  3. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 157-158:
  4. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 21:
  5. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 213:
  6. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 73:
  7. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 277:
  8. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 288:
  9. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 300:
  10. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 541:
  11. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987
  12. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 564-565:
  13. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 749:
  14. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 776:
  15. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 784-785:
  16. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 798:
  17. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 872:
  18. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 884:
  19. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 885:
  20. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 887:
  21. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 888:
  22. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 941:
  23. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 959:
  24. Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 977: