«Գարեգին Նժդեհ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 88. | Տող 88. | ||
*Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:<ref name=hamar/> |
*Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:<ref name=hamar/> |
||
*Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել: |
*Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել: |
||
*Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքներն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց եմ տալիս. |
*Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքներն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց եմ տալիս. -Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը: |
||
-Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը: |
|||
*Ահա եւ իմ վերջին խօսքը.<br/>-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:<br/>... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:<br/>Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա:<ref name=hamar185/> |
*Ահա եւ իմ վերջին խօսքը.<br/>-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:<br/>... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:<br/>Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա:<ref name=hamar185/> |
||
14:15, 3 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվարի 1, 1886 - դեկտեմբերի 21, 1955) Հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ /այժմ` Կյուզնուտ/ գյուղում։
Ենթագլուխ
"Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը..." "Սյունիք",Գորիս 1920թ., թիվ
Աղբիւրներով
- Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:[1]
- Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:[2]
- Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:[2]
- Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...[3]
- Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:[4]
- Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:[5]
- Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:[6]
- Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:[6]
- Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:[6]
- Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:[6]
- Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:[7]
- Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:[8]
- Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:[8]
- Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:[9]
- Քաջերի յարութիւնն է մահը:[9]
- Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:[10]
- Մի ժողովուրդ` մի ընտանիք:[11]
- Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:[12]
- Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:[13]
- Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը:[14]
- Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:[15]
- Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:[16]
- Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:[17]
- Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:[18]
- Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:[19]
- Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:[19]
- Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:[20]
- Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:[21]
- Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:[22]
- Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:[23]
- Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:[24]
- Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:[25]
- Միայն ազնիւն է զօրաւոր:[26]
- Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:[27]
- Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:[28]
- Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:[29]
- Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:[29]
- Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:[29]
- Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի:[14]
- Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:[14]
- Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:
- Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքներն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց եմ տալիս. -Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը:
- Ահա եւ իմ վերջին խօսքը.
-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա:[29]
Առանց աղբյուրի
- Այսօր քո մեջ սպանիր քո վաղվա թշնամուն:
Հատուածներ Մայքլ Արլենին յղուած բաց նամակից
- Թշնամանալ հարազատ եղբօր դէմ հէնց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ, կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը: Հերձասիրութեան հին դեւն էր դա, որ տարբեր անուան ու ձեւերի տակ կը շարունակէր օտարի հայասպան դերը, մեծապէս դժուարացնելով մեր վերածնունդի գործը:
- Այժմ իր (հրէութեան - Է.Է.) բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան[ը] նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգման արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին:
- Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց:
- Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ ՀԱՅԱՍՏԱՆ գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք...
- Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ` վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ:
- Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:
- Մենք հաւատում ենք` Գողգոթայէն յետոյ Յարութիւն կայ: Եւ արդա՛ր է մեր հաւատքը:[30]
Աղբյուրներ
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 8. ISBN 99930-2-276-4.
- ↑ 2,0 2,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 80. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 143. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 153. ISBN 99930-2-263-2.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-263-2.
- ↑ 8,0 8,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 7. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ 9,0 9,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 88. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 91. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 94. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 96. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 100. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ 14,0 14,1 14,2 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 103. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 110. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 111. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 112. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ 19,0 19,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 115. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 122. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 127. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 130. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 135. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 158. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 162. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 169. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 171. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 175. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 185. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 108-110. ISBN 978-99941-978-4-2.