«Մառլեն Դիտրիխ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի երգիչներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:1901 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 21. | Տող 21. | ||
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի երգիչներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի երգիչներ]] |
||
[[Կատեգորիա:1901 ծնունդներ]] |
13:10, 9 Հունիսի 2021-ի տարբերակ
Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich, լրիվ անունը՝ Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901, Շյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), գերմանական ծագմամբ ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի։
Քաղվածքներ
- Սիրո մեջ անհնար է տարբերել հաղթանակն ու կապիտուլյացիան[1]։
- Յուրաքանչյուրը, ով եղել է գայթակղված, կուզենար՝ ինքը գայթակղել[1]։
- Կնոջ համար գեղեցկությունը խեքից կարևոր է, որովհետև տղամարդու համար ավելի հեշտ է նայելը, քան մտածելը[1]։
- Եթե կինը հագնվելով ցանկանում է դուր գալ ամուսնուն, ապա նա ընտրում է նախորդ տարվա հագուստը[1]։
- Կանայք բաժանվում են երկու տեսակի՝ ցրված, որոնք մշտապես բազմոցի վրա թողնում են ձեռնոցները, և ուշադիր, որոնք մի ձեռնոցը միշտ տուն են բերում[1]։
- Ողջունում եմ սգազգեստ կրելու սովորությունը։ Սգի մեջ գտնվող կինը ուշադրություն է ստանում հենց այն ժամանակ, երբ ինքը դրա կարիքը զգում է[1]։
- Ծխել ես սկսել եմ պատերազմի ժամանակ։ Եվ դա պահպանեց իմ առողջությունը[1]։
- Այն տղամարդիկ, որոնց հետ ես հաճույքով կպարեի, բոլորը, առանց բացառության, չեն պարում[1]։
- Մեծ տարբերություն գոյություն ունի աշխատանքով շատ գումար վաստակողի և նրա միջև, ով իր ծննդյան օրից հարուստ է[1]։
- Անխուսափելին պետք է արժանապատվությամբ ընդունել[1]։
- Եթե մարդիկ ասում են, թե արել են այն ամենը, ինչ կարող էի, դա նշանակում է, որ նրանք թերագնահատում են իրենց[1]։