«Մարի Ստյուարտ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23. Տող 23.
* Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է [[զգացմունք]]ների ամբողջ առկա պաշարը:
* Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է [[զգացմունք]]ների ամբողջ առկա պաշարը:
* Ինչպես ամեն մի մեծ [[արվեստ]], [[սեր]]ը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:
* Ինչպես ամեն մի մեծ [[արվեստ]], [[սեր]]ը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:
* Ոչ մի մտրակ, ոչ մի հայհոյանք այնպես չի այրում ազնիվ հոգին, ինչպես խոր գլուխ տալով ազատությունը ոտնահարելը և շողոմությամբ տիտղոսավորելը:
* Չկա այնպիսի մի ծաղր, որն ավելի ուժեղ խայթի, քան պաշտոնական հարգալիցության ծաղրը:
* Կիրքը շատ բանի է ընդունակ: Այն կարող է չտեսնված, գերմարդկային եռանդ առաջացնել մարդու մեջ:
* Սայլապանը, որը սլելով, որ կամուրջն իր տակին ճկվում էու ճարճատում,ավելի ուժգին է մտրակում ձիերին, որովհետև գիտե, որ միայն խելագար ընթացքը կարող է իրեն փրկել, այնպես էլ Մարի Ստյուարտն ամբողջ թափով քշում է իր բախտի սև նժույգը, որպեսզի խեղդի վերջին կասկածները, ոտնատակ տա ամեն մի առարկություն:
* Ավելի լավ է սարսափելի վախճան, քան անվախճան սարսափ:
* Քարը որքան ավելի խորն է գլորվում դեպի անդունը, այնքան ավելի արագ է ընկնում, այդպես էլ մոլորյալ հոգին խելակորույս շտապում է առաջ, իմանալով, որ շուրջը անելանելիություն է:
* Չկա միջոց օգնելու նրան, ով ինքն է իրեն կորստյան մատնել:
* Մարդ արարածի մահապատիժը երբեք չի կարող (և դրանում ստում են բոլոր գրքերն ու ռազմազեկույցները) ռոմանտիկորեն մաքուր ու վսեմ ինչ-որ բան ներկայացնել իրենից:
* [[Դաժանություն|Դաժանության]] և [[Անարդարություն|անարդարության]] գրանիտից ստեղծվում են պետական մեծ կառույցներ, և դրանց հիմքերը միշտ ամրացված են արյունով. [[Քաղաքականություն|քաղաքականության]] մեջ սխալ են միայն պարտվածները, [[պատմություն]]ն անողոք քայլերով անցնում է նրանց դիակների վրայով:
* Երբեմն ոլորապտույտ, մութ ուղիներ է ընտրում պատմությունը:


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

14:20, 21 փետրվարի 2021-ի տարբերակ

«Մարի Ստյուարտ», Ստեֆան Ցվայգի վեպը շոտլանդական Մարի Ստյուարտ թագուհու և անգլիական Եղիսաբեթ թագուհու գահատիրական պայքարի մասին:

Քաղվածքներ

  • Մարդու կյանքում արտաքին ու ներքին ժամանակները համընկնում են միայն պայմանականորեն. ապրումների ամբողջությունն է միմիայն ծառայում որպես հոգու չափանիշ. իր ձևով, ոչ որպես անտարբեր օրացույց, այն ներսից հաշվում է հեռացող ժամերի շարաերթը:
  • Միայն մի բանում է միասնական անզսպելի նախանձոտ ոհմակը` իր տիրակալի, թագավորի դեմ ուղղված պայքարում, որովհետև այդ բոլորի համար էլհավասարապես անտանելի է հնազանդությունը, և անծանոթ` հավատարմությունը:
  • Անգիտությունը մանկության ամենամեծ առավելությունն է:
  • Մարդը, որը ստրկացել է քաղաքականությանը, այլևս իրեն չի պատկանում և ենթարկվում է այլ օրենքների, քան սրտի սրբազան օրենքներն են:
  • Ամեն մարդու կյանքում էլ լինում են սխալներ, որոնք երբեք և ոչնչով ուղղել հնարավոր չէ:
  • Միայն թույլ բնավորություններն են հնազանդվում ու մոռանում, իսկ ուժեղներն ըմբոստանում են և անհավասար կռվի կանչում ամենազոր ճակատագրին:
  • Մոլեգին սիրահարված երիտասարդ կնոջից տրամաբանություն պահանջել նույնն է, թե անթափանց կեսգիշերին արև փնտրել:
  • Նա, ով քմահաճ սիրտ ունի, դրսից եկող երջանկություն ու անդորր չունի:
  • Եթե զգացմունքը իր ծաղկման շրջանում է գտնվում, ապա այնպիսին է լինում նրա բնությունը, որ նա ենթադրություններ չի անում և չի կծծիանում, չի տատանվում ու չի կասկածում, երբ արքայատեսիլ շռայլ անհատականությունն է սիրում` դա լիակատար ինքնուրացում է և ինքնավատնում:
  • Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
  • Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
  • Ուժեղ բնավորություններն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
  • Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
  • Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
  • Պատահում է, որ մարդը մեկ օրում սովորում է այնքան, որքան նրան չէին սովորեցրել ամիսներն ու տարիները:
  • Ոչ մի բան այնպիսի կիրք չի առաջացնում կնոջ մեջ, ինչպես վախի ու հիացմունքի սարսուռը. սահմռկումի ու վտանգի թեթև ու քաղցր զգացումը սոսկ ուժեղացնում է հաճույքը, մի անբացատրելի սրություն հաղորդում նրան:
  • Այնտեղ, որտեղ արահետն իջնում է սրտի մշուշապատ անձավները, պատմության կրակներն արդեն աղոտ են վառվում.այդ լաբիրինթոսում ճանապարհը որոնել կարելի է միայն զգուշորչեն, ապավինելով բախտին:
  • Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի և արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով` այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումով:
  • Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:
  • Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է զգացմունքների ամբողջ առկա պաշարը:
  • Ինչպես ամեն մի մեծ արվեստ, սերը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:
  • Ոչ մի մտրակ, ոչ մի հայհոյանք այնպես չի այրում ազնիվ հոգին, ինչպես խոր գլուխ տալով ազատությունը ոտնահարելը և շողոմությամբ տիտղոսավորելը:
  • Չկա այնպիսի մի ծաղր, որն ավելի ուժեղ խայթի, քան պաշտոնական հարգալիցության ծաղրը:
  • Կիրքը շատ բանի է ընդունակ: Այն կարող է չտեսնված, գերմարդկային եռանդ առաջացնել մարդու մեջ:
  • Սայլապանը, որը սլելով, որ կամուրջն իր տակին ճկվում էու ճարճատում,ավելի ուժգին է մտրակում ձիերին, որովհետև գիտե, որ միայն խելագար ընթացքը կարող է իրեն փրկել, այնպես էլ Մարի Ստյուարտն ամբողջ թափով քշում է իր բախտի սև նժույգը, որպեսզի խեղդի վերջին կասկածները, ոտնատակ տա ամեն մի առարկություն:
  • Ավելի լավ է սարսափելի վախճան, քան անվախճան սարսափ:
  • Քարը որքան ավելի խորն է գլորվում դեպի անդունը, այնքան ավելի արագ է ընկնում, այդպես էլ մոլորյալ հոգին խելակորույս շտապում է առաջ, իմանալով, որ շուրջը անելանելիություն է:
  • Չկա միջոց օգնելու նրան, ով ինքն է իրեն կորստյան մատնել:
  • Մարդ արարածի մահապատիժը երբեք չի կարող (և դրանում ստում են բոլոր գրքերն ու ռազմազեկույցները) ռոմանտիկորեն մաքուր ու վսեմ ինչ-որ բան ներկայացնել իրենից:
  • Դաժանության և անարդարության գրանիտից ստեղծվում են պետական մեծ կառույցներ, և դրանց հիմքերը միշտ ամրացված են արյունով. քաղաքականության մեջ սխալ են միայն պարտվածները, պատմությունն անողոք քայլերով անցնում է նրանց դիակների վրայով:
  • Երբեմն ոլորապտույտ, մութ ուղիներ է ընտրում պատմությունը:

Աղբյուրներ