«Մարի Ստյուարտ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
* Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
* Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
* Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
* Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
* Ուժեղ բնավորություններն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
* Ուժեղ [[բնավորություն]]ներն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
* Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
* Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
* Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
* Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
* Պատահում է, որ մարդը մեկ օրում սովորում է այնքան, որքան նրան չէին սովորեցրել ամիսներն ու տարիները:
* Ոչ մի բան այնպիսի կիրք չի առաջացնում կնոջ մեջ, ինչպես վախի ու հիացմունքի սարսուռը. սահմռկումի ու վտանգի թեթև ու քաղցր զգացումը սոսկ ուժեղացնում է հաճույքը, մի անբացատրելի սրություն հաղորդում նրան:
* Այնտեղ, որտեղ արահետն իջնում է սրտի մշուշապատ անձավները, պատմության կրակներն արդեն աղոտ են վառվում.այդ լաբիրինթոսում ճանապարհը որոնել կարելի է միայն զգուշորչեն, ապավինելով բախտին:
* Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի և արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով` այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումով:
* Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:
* Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է [[զգացմունք]]ների ամբողջ առկա պաշարը:
* Ինչպես ամեն մի մեծ [[արվեստ]], [[սեր]]ը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:

== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* [http://koha.brusov.am/cgi-bin/koha/opac-ISBDdetail.pl?biblionumber=1890 Ցվայգ,Ստեֆան: Մարի Ստյուարտ: Երևան, Հայաստան: 1986. - 728 էջ:]
* [http://koha.brusov.am/cgi-bin/koha/opac-ISBDdetail.pl?biblionumber=1890 Ցվայգ,Ստեֆան: Մարի Ստյուարտ: Երևան, Հայաստան: 1986. - 728 էջ:]

14:07, 21 փետրվարի 2021-ի տարբերակ

«Մարի Ստյուարտ», Ստեֆան Ցվայգի վեպը շոտլանդական Մարի Ստյուարտ թագուհու և անգլիական Եղիսաբեթ թագուհու գահատիրական պայքարի մասին:

Քաղվածքներ

  • Մարդու կյանքում արտաքին ու ներքին ժամանակները համընկնում են միայն պայմանականորեն. ապրումների ամբողջությունն է միմիայն ծառայում որպես հոգու չափանիշ. իր ձևով, ոչ որպես անտարբեր օրացույց, այն ներսից հաշվում է հեռացող ժամերի շարաերթը:
  • Միայն մի բանում է միասնական անզսպելի նախանձոտ ոհմակը` իր տիրակալի, թագավորի դեմ ուղղված պայքարում, որովհետև այդ բոլորի համար էլհավասարապես անտանելի է հնազանդությունը, և անծանոթ` հավատարմությունը:
  • Անգիտությունը մանկության ամենամեծ առավելությունն է:
  • Մարդը, որը ստրկացել է քաղաքականությանը, այլևս իրեն չի պատկանում և ենթարկվում է այլ օրենքների, քան սրտի սրբազան օրենքներն են:
  • Ամեն մարդու կյանքում էլ լինում են սխալներ, որոնք երբեք և ոչնչով ուղղել հնարավոր չէ:
  • Միայն թույլ բնավորություններն են հնազանդվում ու մոռանում, իսկ ուժեղներն ըմբոստանում են և անհավասար կռվի կանչում ամենազոր ճակատագրին:
  • Մոլեգին սիրահարված երիտասարդ կնոջից տրամաբանություն պահանջել նույնն է, թե անթափանց կեսգիշերին արև փնտրել:
  • Նա, ով քմահաճ սիրտ ունի, դրսից եկող երջանկություն ու անդորր չունի:
  • Եթե զգացմունքը իր ծաղկման շրջանում է գտնվում, ապա այնպիսին է լինում նրա բնությունը, որ նա ենթադրություններ չի անում և չի կծծիանում, չի տատանվում ու չի կասկածում, երբ արքայատեսիլ շռայլ անհատականությունն է սիրում` դա լիակատար ինքնուրացում է և ինքնավատնում:
  • Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ:
  • Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են:
  • Ուժեղ բնավորություններն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ:
  • Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին:
  • Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում:
  • Պատահում է, որ մարդը մեկ օրում սովորում է այնքան, որքան նրան չէին սովորեցրել ամիսներն ու տարիները:
  • Ոչ մի բան այնպիսի կիրք չի առաջացնում կնոջ մեջ, ինչպես վախի ու հիացմունքի սարսուռը. սահմռկումի ու վտանգի թեթև ու քաղցր զգացումը սոսկ ուժեղացնում է հաճույքը, մի անբացատրելի սրություն հաղորդում նրան:
  • Այնտեղ, որտեղ արահետն իջնում է սրտի մշուշապատ անձավները, պատմության կրակներն արդեն աղոտ են վառվում.այդ լաբիրինթոսում ճանապարհը որոնել կարելի է միայն զգուշորչեն, ապավինելով բախտին:
  • Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի և արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով` այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումով:
  • Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը:
  • Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է զգացմունքների ամբողջ առկա պաշարը:
  • Ինչպես ամեն մի մեծ արվեստ, սերը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել:

Աղբյուրներ