«Ամոկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Ամոկ''', ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելը: == Քաղվածք...»:
(Տարբերություն չկա)

12:07, 30 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ամոկ, ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելը:

Քաղվածքներ

  • Ծովային ճանապարհորդության ժամանակ յուրաքանչյուր մանրուք իրադարձություն է՝ լինի հորիզոնին երևացող առագաստ, դելֆին, որ դուրս է թռչում ջրից, սկիզբ առած նոր սիրախաղ կամ պատահական կատակ:
  • Հոգեբանական հանելուկները անդիմադրելի իշխանություն ունեն ինձ վրա, նրանք խենթացնելու աստիճան գրավում են ինձ, և չեմ հանսգատնում այքնան, մինչև չեմ բացահայտում դրանք: Եվ տարօրինակ մարդիկ սոսկ իրենց ներկայությամբ կարող են իմ ներսում այնպիսի ծարավ արթնացնել՝ նայելու նրանց հոգու խորքը, որը քիչ է տարբերվում կանանց հանդեպ կրքից:
  • Շատ դժվար է, երբ մարդ ամեն ինչ կրում է միայնակ, լռության մեջ:
  • Հիվանդը մշտապես ծիծաղելի է ուրիշների աչքին:
  • Երբ մեկնումեկին տեսնում ենք աղետի մեջ, մեր պարտքն է, բնականաբար, օգնել նրան:
  • Մեկ պարտավորություն չի լինում. կա պարտավորություն ուրիշների հանդեպ, ինքդ քո, պետության և գիտության հանդեպ պարտավորություն… Պետք է օգնել, անշուշտ, մենք դրա համար էլ ապրում ենք… Բայց նման ասացվածքներ գոյություն ունեն մշտապես միայն տեսականորեն… Ի՞նչ սահմաններ պետք է ունենա մարդու պարտքը… Դուք ահա օտար մարդ եք, և ես նույնպես օտար մարդ եմ ձեզ համար, և ձեզ խնդրում եմ, որ լռեք այն մասին, որ հանդիպել եք ինձ… Բարի, դուք լռում եք, կատարում եք ձեր պարտքը… Ես խնդրում եմ ձեզ՝ խոսել ինձ հետ, քանի որ ես շնչահեղձ եմ լինում լռությունից… Դուք պատրաստ եք լսել ինձ… Բարի, բայց դա չէ՞ որ հեշտ է… Իսկ եթե ձեզ խնդրեի ինձ բռնել ու բազրիքից նետել ծո՞վը… Այդտեղ արդեն ավարտվում է սիրալիրությունը, օգնելու պատրաստակամությունը: Ինչ-որ տեղ այն պետք է ավարտվի… այնտեղ, որտեղ խոսքը սկսում է վերաբերել մեր սեփական կյանքին, մեր անձնական պատասխանատվությանը… Ինչ-որ տեղ այն պետք է ավարտվի… Ինչ-որ տեղ պետք է վերջանա այդ պատասխանատվությունը, ինչ-որ տեղ ավարտվում է պարքտը… Այնտեղ, որտեղ մեր ուժերի սահմանն է, հենց այդտեղ…
  • Եթե ուզում ես, որ քեզ օգնեն, ուրեմն չպետք է ոչինչ թաքցնել և լռել:
  • Երբ ջահել ես, քեզ թվում է, թե հիվանդությունն ու մահը սպառնում են ում ասես, բայց ոչ քեզ:
  • Ոչ նա և ոչ էլ ես այլևս չէինք թաքցնում մեր ատելությունը միմյանց հանդեպ: Ես գիտեի, որ նա ատում է ինձ, քանի որ նա ուներ իմ կարիքը… իսկ ես ատում էի նրան, քանզի… քանզի նա չէր ցանկանում խնդրել:
  • Երբ խոսում ենք ուրիշների մասին, մենք, ախր, շատ գործնական ենք,
  • Դա նման էր այն բանին, երբ մեկը շտապում է մեկին պաշտպանել ինչ-որ մարդասպանից, իսկ սա նրան ընդունում է հենց իբրև մարդասպան՝ փախչելով իր կործանմանն ընդառաջ:
  • ...Լուսաբացին մոտ այդ կինը մի անգամ էլ արթնացավ... աչքերը բացեց, որոնք վառվում էին խոնավ, տենդագին փայլով. և նա օտարականի պես դիտում էր սենյակը։ Հետո նայեց ինձ։ Թվում էր, թե մտքերի մեջ ընկավ՝ փորձելով վերհիշել ինչ-որ բան, դիտում էր իմ դեմքը... և հանկարծ... ես նկատեցի. նա հիշեց... ինչ-որ երկյուղ. պատմություն... ինչ-որ... ինչ-որ թշնամական, զայրացնող բան աղավաղեց նրա դեմքը... նա սկսեց շարժել ձեռքերը, կարծես ուզում էր փախչել... հեռու, հեռու ինձնից... Ես նկատեցի, որ նա մտածում է այն... այն ժամի մասին... երբ ես... Բայց երբ վերադարձավ գիտակցությունը... նա անխռով նայեց ինձ, բայց շնչում էր ծանր... Ես զգացի, որ նա ուզում է խոսել, ինչ-որ բան ասել... նրա ձեոքերը վերստին շարժվեցին... ուզում էր փոքր-ինչ բարձրանալ, բայց շատ թույլ էր... Ես նրան հանգստացրի, կռացա դեպի ինքը։ Այդ պահին նա ինձ նայեց երկա՜ր տառապալից հայացքով... նրա շրթունքները մեղմորեն շարժվեցին... դա վերջին, մարող հնչյունն էր... Նա ասաց.
- Ոչ ոք չի՞ իմանա... Ոչ ո՞ք։
- Ոչ ոք,– ասացի վստահության ողջ ուժով,– խոստանում եմ։
Բայց նրա աչքերում դեռևս անհանգստություն կար... Դողացող շուրթերով, դժվարությամբ նա արտաբերեց բառեր, որ գրեթե անհասկանալի էին.
- Երդվեք... որ ոչ ոք չի իմանա... երդվեք:
Ես բարձրացրի ձեռքս՝ իբրև երդման նշան: Նա ինձ նայեց... նայեց ինձ... անբացատրելի հայացքով... նուրբ, ջերմ, երախտապարտ... Նա ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց դա նրա համար շատ դժվար էր... երկար պառկած էր նա՝ ուժը կորցրած, փակ աչքերով: Այնուհետև սկսվեց սարսափելին... սարսափելին... դեռ երկար, տանջալից մի ժամ նա պայքարում էր: Վախճանը վրա հասավ առավոտյան դեմ...
  • Կյանքիս մեջ, գիտեմ, երբեք չեմ ունեցել և, իհարկե, չեմ ունենալու այդպիսի եռանդ: Երբ մարդ կորցրել է ամեն ինչ, ապա ամենավերջինի համար կռվում է հուսահատի ուժով:
  • Ինչու՞ առանձին պահերի անսովոր զգայունակություն են դրսևորում միանգամայն անզգա մարդիկ:
  • Ես արդեն չէի կարող ապրել այդ տանը, այդ քաղաքում... այդ աշխարհում, որտեղ ամեն ինչ հիշեցնում էր նրա մասին:
  • Մարդու համար միշտ մնում է նրա միակ իրավունքը՝ սատկել, ոնց որ մտքով կանցնի:

Աղբյուրներ