«Սարգիս Հովսեփյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
* Մնում եմ իմ համոզմունքին, որ ապաքաղաքական ոչինչ չկա… Այլ բան է, թե քաղաքականությունն ինչպես է առկա կոնկրետ ստեղծագործության մեջ, նկատի ունեմ՝ արդյո՞ք այն իրենով չի փոխարինել արվեստին…<ref name="aravot" />:

* [[Հայաստան]]ում ապրողներս պիտի հասկանանք, որ միայն մի [[ճանապարհ]] գոյություն ունի՝ ստեղծել ամուր պետականություն, որը կարող է առավելագույնս պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, հաշվի առնելով մեր ռազմատենչ հարևաններին, պետք է դադարել էթնիկ կամ կրոնական համայնք լինել սեփական երկրում: Դա անշուշտ հեշտ չի լինի, կուղեկցվի հուսահատություններով ու խոչընդոտներով, հաճախ էլ մեր կարծրացած պատկերացումները հաղթահարելու բարդություններով: Դա միակ ու հնարավոր տարբերակն է»<ref name="aravot" />:

*Քաղաքացիական անհնազանդությունը դարձել է անհրաժեշտություն, երբ օրինականության ու արդար կառավարման համար պատասխանատու պետական ինստիտուտները բոլորովին չեն բավարարում հասարակության հիմնավոր ակնկալիքները, երբ դրական փոփոխության որևէ հնարավորություն չի մնացել, քաղաքացին ի՞նչ պետք է անի: Իմ դիրքորոշումը միանշանակ է, գուցե որոշ կոնկրետ արարքներ անընդունելի լինեն, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքացիների ակտիվությունը ողջունելի է<ref>[http://www.irates.am/hy/1454399433 «Գերտերությունները չեն ստիպում մեր պաշտոնյաներին բյուջեն թալանել. սա ներքին խնդիր է»]</ref>:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:26, 27 փետրվարի 2020-ի տարբերակ

Սարգիս Հովսեփյան (հունիսի 24, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ: Հայաստանի գրողների միության անդամ (2013):

Քաղվածքներ

  • Ինձ հուզում են մարդկանց սոցիալական խնդիրները, մեր երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը, համաշխարհային քաղաքական, մշակութային, գաղափարական միտումները: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Չեմ հավատում ապաքաղաքական արվեստի գոյության հնարավորությանը, եթե անգամ այն ստեղծվել է ոչ քաղաքական մոտիվներով, և եթե նույնիսկ քաղաքականությունն այնտեղ ընդհանրապես չի նկատվում. լինի դա երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինո կամ գրականություն[1]:
  • Արվեստն ու մասնավորապես գրականությունը, ինքնին բազմաշերտ երևույթներ են, և ընթերցողն, իհարկե, իր հետաքրքրություններից, գիտելիքներից ու նախընտրություններից ելնելով՝ կարող է տեքստի մեջ հետևել սյուժեին, ոճին կամ մեկ այլ բանի, բայց որևէ միջավայր նկարագրված, ֆիքսված ստեղծագործության մեջ միշտ ներկայացնում է կոնկրետ հասարակական հասարակարգի համակեցության ձևեր կամ դրանց տեսլական…[1]:
  • Մնում եմ իմ համոզմունքին, որ ապաքաղաքական ոչինչ չկա… Այլ բան է, թե քաղաքականությունն ինչպես է առկա կոնկրետ ստեղծագործության մեջ, նկատի ունեմ՝ արդյո՞ք այն իրենով չի փոխարինել արվեստին…[1]:
  • Հայաստանում ապրողներս պիտի հասկանանք, որ միայն մի ճանապարհ գոյություն ունի՝ ստեղծել ամուր պետականություն, որը կարող է առավելագույնս պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, հաշվի առնելով մեր ռազմատենչ հարևաններին, պետք է դադարել էթնիկ կամ կրոնական համայնք լինել սեփական երկրում: Դա անշուշտ հեշտ չի լինի, կուղեկցվի հուսահատություններով ու խոչընդոտներով, հաճախ էլ մեր կարծրացած պատկերացումները հաղթահարելու բարդություններով: Դա միակ ու հնարավոր տարբերակն է»[1]:
  • Քաղաքացիական անհնազանդությունը դարձել է անհրաժեշտություն, երբ օրինականության ու արդար կառավարման համար պատասխանատու պետական ինստիտուտները բոլորովին չեն բավարարում հասարակության հիմնավոր ակնկալիքները, երբ դրական փոփոխության որևէ հնարավորություն չի մնացել, քաղաքացին ի՞նչ պետք է անի: Իմ դիրքորոշումը միանշանակ է, գուցե որոշ կոնկրետ արարքներ անընդունելի լինեն, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքացիների ակտիվությունը ողջունելի է[2]:

Ծանոթագրություններ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սարգիս Հովսեփյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: