«Մհեր Բեյլերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մհեր Հրաչյա Բեյլերյան''' (ապրիլի 3, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողներ...»:
(Տարբերություն չկա)

09:15, 23 փետրվարի 2020-ի տարբերակ

Մհեր Հրաչյա Բեյլերյան (ապրիլի 3, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2002):

Քաղվածքներ

  • -Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել: Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոնգուր լաց լինես: Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում:
  • Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից: Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ: Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբերում է մյուսներից: Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում` անկախ նրա ասածի բովանդակությունից…

Ծանոթագրություններ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մհեր Բեյլերյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: