«Աշոտ Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «'''Աշոտ Աղասու Մելքոնյան''' (1961, փետրվարի 16, Ախալքալաք), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտո...»:
(Տարբերություն չկա)

17:47, 16 փետրվարի 2020-ի տարբերակ

Աշոտ Աղասու Մելքոնյան (1961, փետրվարի 16, Ախալքալաք), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2004), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ակադեմիկոս (2015):

Քաղվածքներ

  • Խորապես համոզված եմ, որ այդ տարածաշրջանում ապրող հայերն ու վրացիները, որոնք ընդհանուր պատմություն ունեն, անցել են քաղաքական և կրթական միանման ճանապարհ, պարզապես դատապարտված են լինել միասին, կողք կողքի ապրել և չեն կարող վատ, թշնամական հարաբերություններ ունենալ[1]:
  • Ինձ համար սա առանձնակի նշանակություն ունի, քանի որ Ախալքալաքն իմ հարազատ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, ավարտել դպրոցը։ Այդ կոչումն ինձ համար շատ թանկ է, և նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է[1]:
  • Կարծում եմ` դա Առաջին աշխարհամարտն է, երբ համահայկական մտածողություն ունեցող բանաստեղծը հասկանում էր, որ հնարավորություն է ընձեռվել մեր բռնազավթված հայրենիքի մնացած մասը եւս ազատագրելու եւ միացյալ Հայաստան ստեղծելու համար: Պատահական չէ, որ դեռ պատերազմը չսկսված Թումանյանը 1914թ հոկտեմբերին ստեղծեց Հայ գաղթականների օգնության կոմիտե եւ հետագայում այդ գործունեությունը շարունակեց նաեւ 17-18թթ` «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը նախաձեռնելով: Նա հազարավոր հայ որբուկների փրկեց գերությունից: Ռուսական ոսկե տասանոցները յուրաքանչյուր հայ մանուկի համար վճարելով կարողացավ նրանց վերադարձնել հայրենիք, եւ Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Երեւանի, Թիֆլիսի որբանոցներում մնալով այդ երեխաները նորից վերահայացան[2]:

Ծանոթագրություններ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աշոտ Մելքոնյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: