«Սոփոկլես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 4. Տող 4.


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==
*Թշնամիների ընծաները կործանարար են:<ref>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=173}}</ref>
*Թշնամիների ընծաները կործանարար են:
Ներմուծեց 3-րդ դերակատարին և հունական դրաման անփոփոխ մնաց այս կազմով.
Ներմուծեց 3-րդ դերակատարին և հունական դրաման անփոփոխ մնաց այս կազմով.
1-ին դերակատար - պրոտագոնիստ,
1-ին դերակատար - պրոտագոնիստ,

09:55, 28 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Սոֆոկլեսի դիմաքանդակը

Սոֆոկլեսը (հունարեն՝ Σοφοκλῆς) (մոտ մ.թ.ա. 496 - մ.թ.ա. 406) հույն դրամատուրգ է եղել:

Քաղվածքներ

  • Թշնամիների ընծաները կործանարար են:

Ներմուծեց 3-րդ դերակատարին և հունական դրաման անփոփոխ մնաց այս կազմով. 1-ին դերակատար - պրոտագոնիստ, 2-րդ դերակատար - դեֆտերոգոնիստ, 3-րդ դերակատար - տրիտագոնիստ:

Սոֆոկլեսը ստեղծեց որոշակի հավասարակշռություն խոռի և դերասանական խմբի միջև: Նա կրճատեց խոռի տեքստային հատվածները, նրան տվեց հիմնականում մեկնաբանի ֆունկցիա, իսկ ողբի հիմնական գործողությունն առաջ էին մղում անձնավորված կերպարները: Ներմուծելով 3-րդ դերակատարին՝ Սոֆոկլեսն առավել ակտիվ է սկսում օգտագործել պերիպեդիայի (ուժերի հավասարության փոփոխումն է՝ բեկումը)սկզբունքը: Դրա վառ օրինակն է <<Էլեկտրան>>:
Երբ Օրեստի դայակը հայտնում է մահվան կեղծ լուրը, Կլիտեմնեստրայի հոգում փրկվելու հույս է առաջանում: 3-րդ դերակատարի առկայությունը թույլ է տալիս Օրեստին՝ հետևել մոր ռեակցիաներին, ուրախությանը, ինչը հոգեբանական մակարդակում էլ ավելի է արդարացնում նրա վճիռը՝ հոր սպանության վրեժը լուծելու: Սոֆոկլեսի ողբում Օրեստին առաջ մղող գլխավոր ուժը նրա քույրն էր՝ Էլեկտրան ի տարբերություն Էսքիլոսի <<Օրեստեայի>>, որտեղ երգչախումբն է հանդիսանում ճակատագրի կրողը:
Թեբեական ցիկլի 3 ողբերգությունները՝ <<Էդիպ արքան>>, <<Էդիպը Պոլոնում>> և <<Անտիգոնեն>> գրվել են սյուժետային տրամաբանությանը հակառակ հերթականությամբ՝ տարբեր տարիներին: <<Էդիպ արքան>> իր ժամանակին իսկ համարվել է անգերազանցելի, բարձր գնահատվել Արիստոտելի կողմից: Այստեղ շատ կարևոր է պատումի (միթոս)կառուցվածքը: Սյուժետային իրադրությամբ քավության նոխազի վիճակում են գործող անձիք՝ Էդիպը, Իոկաստան, Լայոսը, որոնք անում են ամեն ինչ՝ ճակատագրից խուսափելու համար, բայց ամեն արարքով ավելի են մոտենում վախճանին՝ անխուսափելիին:
Սոֆոկլեսն սկսում է իր ողբերգությունն այն կետից, երբ Էդիպն արդեն արքա է և այս բարձունքից պետք է գլորվի իմացության անդունդը:
1-ին տեսարանում բնութագրում է իր հերոսին իբրև բարի, իմաստուն, հեռատես արքա: Տիրեսիուսի գուշակությունն Էդիպն ստանում է միայն պարտադրելով:
Կրեոնին մեղադրելու տեսարանում տեսնում ենք 4 գործող ուժ: Էդիպը և Կրեոնը հակադրված են միմյանց և մեկի ճշմարտությունը բացառում է մյուսի խոսքերը: Իոկաստան հակասական վիճակում է, որովհետև չի կարող բռնել ոչ մեկի, ոչ մյուսի կողմը, քանի որ չի կարող կասկածի ենթարկել ոչ մեկի, ոչ մյուսի խոսքը: Եվ խոռը, որպես չեզոք դիրք ունեցող քաղաքային համայնք, դառնում է հակակշիռ, որը պարտադրում է Էդիպին հետաձգել իր վճիռը: Էդիպն իմանում է ճշմարտությունը Լայոսի սպանության մասին կողմնակի խոսքից և չի խուսափում պարզաբանումից, այլ կանչում է ստրուկին՝ հարցաքննելու, իրեն վնասաբեր ճշմարտությունը պարզաբանելու: Բացահայտումներով հագեցած այս ողբերգությունում հոգեբանական վիճակը փոխվում է ամեն տեսարանում: Կորինֆի սուրհանդակի հայտնությունը դառնում է Էդիպի համար ճակատագրից խուսափելու պատրանք: 
Երկխոսությունը կառուցված է կարճ, դինամիկ ռեպլիկներով. սա թատերայնության նոր մակարդակ էր: Իոկաստան ավելի շուտ է գուշակում իրողությունը և փորձում է Էդիպին կանգնեցնել, բայց Էդիպը գնում է դեպի ինքնազոհողություն թե գիտակցական, թե անգիտակցական մակարդակներում: Պատիժը, որն ընտրում է հերոսն իր համար, ավելի դաժան է, քան մահը. սեփական ձեռքերով հանում է աչքերը և ինքն իրեն դատապարտում արտաքսման:

Աղբյուրներ