Ռուբեն Գևորգյան

Վիքիքաղվածք-ից

Ռուբեն Գևորգյան (հունիսի 18, 1954), հայ գործարար, քաղաքական գործիչ և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Ես ինքս՝ որպես Ռուբեն Գևորգյան, հոգու թրթիռ եմ զգում և անդորր, երբ իմ այգում բազմաթիվ երեխաներ են օրորվում։ Ես հավեսին տորթի կտոր չեմ վերցրել ու վայելել։ Զրոյից եմ սարքել։ Թող տենց տպավորություն չստեղծվի, որ Գևորգյանը սովետի ժամանակ սարքած այգին վերցրել է, սեփականաշնորհել» (սեպտեմբեր, 2011 թ.)[1]։

Մանվել Գրիգորյանի մասին[խմբագրել]

  • «Հիշիր արտահայտածդ բառերը այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում, ուր հակադարձում էիր մեր առաջարկին, ասելով «իդա ես խոսալ գիդամ, որ դառնամ ԵԿՄ նախագահ, ինձնից յան տվեք»։ Իսկ մենք քեզ համոզում էինք, որ խոսողը մենք կլինենք, քեզանից միայն կազմակերպության համար շոգեքարշի դերում Արցախի հերոս լինելն է պետք, այդքանը այդ մասին ուրացող ընկեր» (փետրվարի 14, 2015 թ.)[2]։
  • Բայց պիտի արձագանքեմ քո կողմից արտահայտած այն մտքին, որը իր մեջ իմ հասցեին միայն թույն ու մաղձ էր պարունակում Մանվել, իբր ես զոհված իմ եղբորը թողել և փախել եմ կռվի դաշտից։
Խնդամ վրեդ։ Մի ժամանակ «իդա խոսալ չգիդայիր», հիմա ՀՀԿ-ի ամբիոնից նենց լուրջ բաներից ես խոսում, հա՞» (փետրվարի 14, 2015 թ.)[2]:

Քաղվածքներ Ռուբեն Գևորգյանի ստեղծագործություններից[խմբագրել]

  • Այս տխուր օրվա, թաց լուսաբացին,
Սիրո վարդերըս արթնացան քնից,
Եվ չտեսնելով լույս հրեշտակիս,
Խենթացան ցավից։
19.07.2001 թ.
  • Ներսըս մահաբեր մի ցուրտ եմ ապրում.
Օրորում եմ սրտիս օրորոցը դատարկ,
Հոգուս մեջ մնաց թախիծ ու կարոտ,
Արցունքներ կապույտ, արցունքներ անտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

  • «Ծաղկած փշերն իմ հոգու»։ Բանաստեղծություններ/արձակ. — Ռուբեն Գևորգյան — Երևան, Գասպրինտ, 2005 թ., 64 էջ։ ISBN - 99941-42-29-1։