Ոտաբոբիկ կամրջի վրա

Վիքիքաղվածք-ից

«Ոտաբոբիկ կամրջի վրա» (գերմ.՝ Barfuß), 2005 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ[1], որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Թիլ Շվայգերն է։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Wie weit gehst du, Wenn du verliebt bist?» («Որքա՞ն հեռու կարող ես գնալ, երբ սիրահարված ես»)[2]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մենք վերջերս խելագարվել էինք, բայց ես ուրախ եմ լինել նրա հետ միասին։
  • — Երբ ես առաջին անգամ տեսա նրան, նա ուզում էր կախվել զուգարանում։ Հետո նա եկավ իմ հետևից։ Սկզբում նա ինձ միայն զայրացնում էր։ Այդ ժամանակ իմ կյանքում էլ ամեն ինչ հարթ չէր, ինչպես իր կյանքում էր։ Բայց այն երեք օրը, որ ես անցկացրի Լեյլայի հետ, լավագույնն էր, ինչ ես զգացել եմ կյանքում։
  • — Դուք իսկապես հիմար եք, բայց բացարձակ առողջ։
  • — Դու կոշիկ չե՞ս հագնում։
— Չեմ սիրում ոտքերս պահել փակված։
  • — Ես ձայներ եմ լսում։
— Իսկ ի՞նչ են նրանք ասում։
— Մենք պետք է Լեյլայի հետ միասին լինենք։
  • — Ես սիրում եմ նրան։
— Ի՜նչ հիմարություն։ Դու երբևէ սիրահարված եղե՞լ ես։
— Ոչ։
— Տեսնու՞մ ես, այդ պատճառով էլ դու չես կարող իմանալ՝ սիրում ես նրան, թե ոչ։
— Մենք միասին պարել ենք, և ես գիտեմ, որ սիրում եմ նրան, որովհետև այն այստեղ է, իմ մեջ, իսկ դուք ընդհանրապես ոչինչ չեք հասկանում, որովհետև ես ունեմ ընկեր, իսկ դուք՝ ոչ։ Մենք պարել ենք, մենք գնել ենք տոմսեր ու պաղպաղակ ենք կերել... ու ջրել ենք ծաղիկները, մենք քնել ենք նույն անկողնում, հիացել ենք լուսնով, և ես լսել եմ, թե ինչպես է բաբախում նրա սիրտը։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ոտաբոբիկ կամրջի վրա հոդվածը նաև Վիքիպեդիայում: