Նահանջ երգով

Վիքիքաղվածք-ից

«Նահանջ երգով», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1961 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

Որ մի գուցե չկար ինձնից առաջ
Եվ չլինի գուցե ինձնից հետո[1]։
  • Թե մինչև իսկ կայիր դու ինձանից առաջ՝
Ես քեզ միանգամայն նորի՛ց ստեղծեցի,
Քեզ տվեցի նո՛ր կերպ՝
Ըստ իմ սիրո[2]։
Շա՜տ արագ են աճում[3]։
  • ...Ոչ մի արդուկ կյանքում չի՜ հարթեցնում կնճիռ։
Քո ձեռքն - ի՜նքդ գիտես - շա՛տ դյուրին էր հարթում.
-Ձեռքըդ ինչո՞ւ չվեց՝
Ամռան կեսի՜ն...[4]
  • Միայն թե այլևըս չմտածեմ,
Որ շուրթերը նաև համբույրով են ստում
(Խոսքով ստելն ասես քիչ էր, տե՜ր իմ աստված)[5]։
Որ... ամենքի՜ն ներեմ,
Բայց ո՛չ երբեք նրան, ում սիրում եմ։
  • -Ինձ նմաններն անգամ... սիրածին չե՜ն ներում...[6]
  • Թե ասելով լիներ՝
Կարելի էր շուռ տալ աշխարհն իրոք
Եվ իսկույն էլ տեղը մի նոր աշխարհ շինել...[6]
  • Այս դարը հերքումն է բոլո՜ր հրաշքների
(Նաև՝ հավերժական կոչված սիրո)...[7]
  • Հիմա անգիր գիտի ողջ աշխարհը.
Երբ անբաժանելին բաժանում են՝
Անջատվում է ահե՜ղ մի ջերմություն։
-Վկա՝ ատոմն ինքը[8]։
  • ...Իմ ձեռքերի գործը քեզ սիրելն էր որ կար՝
Փայել-փայփայելը,
Գրկել-գուրգուրելը։
Հիմա նրանք ի՞նչ են.
Խեղճ գործազո՜ւրկ[9]։
  • ...Ներսըս հացադուլ է հայտարարել հիմա,
Ու սիրադուլ՝ սիրտըս[9]։
  • Ես չեմ եղել Համլետ,
Չեմ էլ ուզում լինել.
«Լինել-չլինելը» մեզանից չէ կախված...[10]
  • Չէ՞ որ ամեն նոր սեր իր նոր օրենքն ունի,
Ուրեմն ունի նաև արդարացումն իր նոր...[11]
  • Եվ այստեղ է, ահա, որ չես կարող
Չնախանձել,
թե կան այլ լեզուներ,
Որ և՛ բաժանումը, և՛ պայթումը սրտի
Նո՛ւյն բառով եմ կոչում,
Նույն մե՛կ բառով...[12]
  • Ա՜խ, թե խելքի գայի
Ու չզգայի,
Որ քո մաշկով էին իմ մատները սնվում...[13]
  • Սակայն կույրի վե՞ջն է, թե թանկ արժե մոմը[13]։
  • Եվ ձեռքերն էլ ունեն հիշողությունն իրենց...[14]
  • Եվ ոտքերն էլ ունեն բնազդն իրենց.
Ինձ այնտեղ են տանում, որ «մերն» էինք կոչում...[15]
  • Է՜հ, հանդերձյալ կյանքի չի հավատում հիմա
Հռոմի պա՛պը նույնիսկ, էլ ուր մնաց թե ես[16]։
  • Բայց իսկապես սերը իր հանդերձյալն ունի՝
Ուրիշ - անդըրսերյան - երկրորդ մի կյանք,
Որ կոչվում է կարծեմ հիշողություն,
Եվ չի գնում փութանց,
Ինչպես առաջինը,
Այլ տևում է այնքան,
Որքան ինքը կյանքը[17]։
Անհնար է դառնում երկար պահել.
Մեկ էլ տեսար՝ հոտեց-գարշահոտեց մեջըդ[18]։
  • Թե կարոտը մարդ չէ, որ բռնես ու մորթես,
Եվ անզոր է այստեղ այն դահիճը նույնիսկ,
Որին անվանում են վիրավորանք...[19]
  • Սերն ինձ համար կյանքում այն կնիքն է եղել,
Որ միշտ դրոշմում են ոսկու վրա։
Եթե կյանքըս զուրկ է այդ կնիքից սիրո՝
Եվ սեփակա՛ն աչքիս կեղծ է թվում ոսկիս[20]։
  • ...Ծովերի
Աղի ջրերի մեջ ողջ ժամանակ ապրող
Ձկներն այնուհանդերձ անալի են...[21]
  • Ճգնաժամն էլ այն է, որ անցնում է վաղ - ուշ,
Թե չէ պիտի որ նա ուրի՛շ բառով կոչվեր[22]։
  • Եվ ինձ չսիրելուդ, ինձնից հեռանալուդ
Հանկարծահաս գյուտին ես կնայեմ այնժամ,
Ինչպես որ նայում ենք արդ վառոդի գյուտին.
-Ահավոր էր՝ երեկ,
Սովորական՝ այսօր...[23]
  • Ուստի ես էլ գիտեմ, որ երբ - սարդի նման -
Մի մահաբաղձ պահի կախ են տալիս իրենց՝
Իրենց ավշե հյութից իրենց հյուսած թոկով,
Ապա... չե՜ն խեղդվում, չէ՛:
-Անվնա՜ս են մնում...[24]
  • Նորահաստա՜տ մի սեր և նորաքա՜նդ մի սեր,-
Սա մի պատմություն է, որ չի հնանալու...[25]
  • -Մի ընդ-օրի-նա-կի՜ր,
Օ-ր-ի-ն-ա՜կ տուր սիրո,-
Ես այսպես եմ երգում նահանջելիս...[26]
  • -Հավետ օրհնյալ լինի քո անունը,
Որ հնչում է մերթ «Կին» ու մերթ էլ «Սեր»...[27]
  • -Հավետ օրհնյալ լինի քո ժպիտը՝
Հայտարարը սիրո և խնդության...[28]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 376:
  2. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 377:
  3. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 378:
  4. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 379։
  5. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 382:
  6. 6,0 6,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 383։
  7. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 384։
  8. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 388-389:
  9. 9,0 9,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 391:
  10. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 396։
  11. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 397։
  12. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 401։
  13. 13,0 13,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 403։
  14. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 405։
  15. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 405։
  16. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 407:
  17. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 407:
  18. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408:
  19. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408։
  20. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408:
  21. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 409։
  22. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 411:
  23. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 411-412։
  24. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 412։
  25. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 413։
  26. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։
  27. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։
  28. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։