Յուրի Ջորկաեֆ

Վիքիքաղվածք-ից
Յուրի Ջորկաեֆը 2011 թվականին

Յուրի Ջորկաեֆ (ֆր.՝ Youri Djorkaeff, մարտի 9, 1968, Լիոն, Ֆրանսիա), հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ։ Ֆուտբոլիստի հոր՝ Ժան Ջորկաեֆի հայրը կալմիկ է, իսկ մայրը՝ լեհուհի։ Ջորկաեֆի մայրը Մարի Օհանյանն է, իսկ կինը իսպանուհի է, ում հետ ամուսնացել է հայկական եկեղեցում[1][2]։

1998 թվականին դարձել է աշխարհի, 2000 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 1996 թվականին՝ Եվրոպայի գավաթակիրների և 1998 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Հանդես է եկել «Ստրասբուրգ», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնասիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն» և «Բլեքբեռն» ակումբներում[3]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Մենք Ֆրանսիայից ենք, ապրում ենք Ամերիկայում, բայց մեր ծագումը հայկական է։ Նրանց երակներում իմ, իմ պապի ու տատի արյունն է հոսում։ Նրանք կլինեն հայկական սփյուռքի նոր դեսպանները» (խոսքը վերաբերում է Ջորկաեֆի երեխաներին, հոկտեմբեր, 2015 թ.)[3]։
  • Ես մշտապես ընտրում եմ Մեսսիի ու Ռոնադլուի միջև։ Մի օր դա Մեսսին է, մյուս օրը՝ Ռոնալդուն[4]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Юрий ДЖОРКАЕФФ: "НА "СТАД ДЕ ФРАНС" СОСТОИТСЯ СЪЕЗД АРМЯН"։ Sport-express.ru (31.03.1999)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 3, 2015 թ.։
  2. Юрий Джоркаефф. Армянский бриллиант во французской оправе։ Profootball.ua (28.09.1999)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 3, 2015 թ.։
  3. 3,0 3,1 Երեխաներս հայերեն չեն խոսում, բայց հայկական մենթալիտետ ունեն. Յուրի Ջորկաեֆ։ News.am (03.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 3, 2015 թ.։
  4. Յուրի Ջորկաեֆ. Երազում եմ գլխավորել Հայաստանի հավաքականը։ News.am (21.04.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 3, 2015 թ.։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յուրի Ջորկաեֆ հոդվածը նաև Վիքիպեդիայում: