Մոնտե Քրիստոյի որդին

Վիքիքաղվածք-ից

«Մոնտե Քրիստոյի որդին» (ֆր.՝ Le Fils de Monte-Cristo ), ֆրանսիացի գրող Ժյուլ Լերմինայի գիրքը, որը գրել է 1881 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երբ տառապող մարդը նայում է ծովին, ցավը կարծես փոքր-ինչ թեթևանում է։
  • Ուրիշի վրա զենք բարձրացնելու պատճառն այն է, որ վախենում ես, թե նրանք առաջինը կբարձրացնեն։
  • Խենթերը հարբածների ու կատուների նման են՝ միշտ չորս թաթի վրա են ընկնում։
  • Պատերազմում ամեն խորամանկություն օգտակար է, ամեն թակարդ՝ խրախուսելի։
  • Չար էությունները ատելության հոտը շուտ են առնում։
  • Նա, ով բազուկներում ուժ և կրծքի մեջ սիրտ ունի, չի կարող չփրկել բարեկամին։
  • Պատվախնդիր մարդիկ երբեմն ծայրահեղ քաջասրտություն են ունենում։
  • Կառքը որքան էլ հավասարակշռված լինի, ավազի մի հատիկն անգամ կարող է տապալել այն։
  • Բնությունը հարձակվում է դիմացից և անհնար է նրան հարվածել թիկունքից։
  • Հաջողության ձգտողը հոգնելուց չպիտի վախենա։
  • Չքավորությունը անպատվություն չէ։
  • Հիշատակներ կան, որոնք չեն փոխարինվում ոսկով։
  • Կյանքում լինում են այնպիսի վայրկյաններ, երբ անտանելի է դառնում ուրիշի միջամտությունը։
  • Երբեմն ամենաճշմարիտ պերճախոսությունը լռություն է լինում։
  • Մեծ լինելու համար մարդ մի քիչ գոնե տառապած պիտի լինի։
  • Երեխա վնասողը չափահաս սպանող մարդասպանից ավելի ոճրագործ է։
  • Այն խելոք պատանին, որ չափավորում է իր զգացմունքները, վերլուծում է իր տպավորությունները ու կշռադատում կատարած քայլը, կատարյալ լինել չի կարող։
  • Մարդ կարող է մենամարտել միայն այն մարդու հետ, ում հարգում է։
  • Ճակատագիրը սոսկալի բան է, և ոճիրը սերմանողը հուսահատություն է հնձում։
  • Քաղաքական դատավարությունները նման են միմյանց։ Բոլորն էլ նյութապաշտության արշավ են ավելի, քան արդարադատության անողոք խոսք։

Աղբյուրներ[խմբագրել]