Միմինո

Վիքիքաղվածք-ից

«Միմինո» (վրաց.` მიმინო, ռուս.` Мимино), խորհրդային կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված Գեորգի Դանելիայի կողմից 1977 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ուղևորը կարող է երկու շաբաթ նստել, նրան ոչինչ չի պատահի, իսկ հավը կփչանա։
Пассажир может две недели сидеть, ничего с ним не будет, а курица испортится!
  • Այստեղ նրան [կովը] ո՞վ կգնի, այստեղ նրան բոլորը գիտեն...
Здесь её [корову] кто купит? Здесь её все знают…
  • Սա ինքնաթիռ չի։ Սա թիթեռ է։ Գրողը սրան տանի։
Это же не самолёт! Это бабочка!!! Черт бы её побрал.
  • Ալլա, գնանք ռեստորան, այստեղ-այնտեղ պարենք։
Алла, пойдём ресторан, туда-сюда потанцуем…
  • Դու ու քո Լարիսա Իվանովնան երկու զույգ չեք մի կոշկի։
Ты и твой Лариса Ивановна не две пары в сапоге.
  • (մի կնոջ վերաբերյալ) Վերցրու մի կատու, իջեցրու ջուրը, հանիր... ու այդքան նիհար է։
Возьми кошку, опусти в воду, вынь… и такая же худая.
  • Վալի՛կ ջան, քեզ մի խելացի բան ասեմ, բայց դու չնեղանաս։
Валик-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся.
  • Գիվի Իվանիչ, այս պետավտոտեսչությունը քեզ ընդհանրապես չի հարգում։ Ե՛վ մեքենան տարավ, և՛ վարորդական իրավունքի վկայականը։
Гиви Иваныч, совсем тебя этот ГАИ не уважает, слушай. И машину отнял и права.
  • Մենք դեռ կտեսնվեն։ Ես այդպես եմ կարծում։
Мы ещё увидимся. Я так думаю.
  • -Նստեք։
-Շնորհակալություն, ես ոտքով կկանգնեմ։
— Присаживайтесь.
— Спасибо, я пешком постою.
  • Այս «Ժիգուլիներն».... ինչո՞վ են մտածում, չգիտեմ։ Ոտքի տակ պտտվում են, պտտվում, պտտվում...
Эти «Жигули»… чем думают, я не знаю. Под ногами крутятся, крутятся, крутятся…
  • -Այդ այն պատճառով, որ ձեզ մոտ տոլմա պատրաստել չգիտեն։
-Կարո՞ղ է` ասես, թե մեզ մոտ նաև սածիվի պատրաստել չգիտեն։
  • Ալո, Լարիսա Իվանովնային եմ խնդրում։
Алё! Ларису Ивановну хочу!
  • -Իսկ ուզու՞մ եք՝ ինքնաթիռից դուրս թռչեմ։
-Չէ, չեմ ուզում։
-Իսկ ես ուզում եմ։
  • -Օդաչու՞ եք։
-Երբեմն։ Ընդհանրապես ես էնդոկրինոլոգ եմ։
— Лётчик?
— Иногда. Вообще-то я эндокринолог.
  • [գնորդին, որին փոքր է առաջարկվող գլխարկը] Տաք է։ Տաքից բոլոր առարկաներն ընդարձակվում են։ Իսկ այս գլխարկը ձմեռային է։ Ձմռանը քո գլուխը փոքր կլինի։ Զամ-տար-շի (Ձմռանը)։
Тепло. От тепла все предметы расширяются. А эта кепка зимняя. Зимой твоя голова будет меньше. Зам-тар-щи (Зимой).
  • -Թել-Ավի՞վն է։
— Yes.
-Կներեք, ցտեսություն։
-Սպասի՛ր։ Սպասի՛ր... Արի երգենք ինչ-որ բան։
  • Մեզ մոտ լեռներ են, հասկանու՞մ ես, լեռներ։ Դու կենդանաբանական այգում եղե՞լ ես։ Ուղտ տեսե՞լ ես, ուղտ։
У нас горы, панимаешь, горы! Ты в зоопарке был? Там верблюд видел, верблюд?
  • -Լսի՛ր, Վալիկո՛։ Այդ կինն ի՞նչ է ուզում։
-Ոչինչ չի ուզում։ Պարում է։
— Слушай, Валико! Что эта женщина хочет?!
— Ничего не хочет. Танцует.
  • -Լսի՛ր, ընկե՛ր, դու լավ աչքեր ունես, անմիջապես երևում է, որ դու լավ մարդ ես։ Այնտեղ լավ մարդ է կորչում, օգնի՛ր։
-Կներես, գենացվալե, մի հինգ տարի հետո... կօգնեմ։
— Слушай, друг, у тебя хорошие глаза, сразу видно, что ты хороший человек. Там хороший парень погибает, помоги.
— Извини, генанцвале, лет через пять… помогу!
  • -Մեզ մոտ՝ Դիլիջանում, խոհանոցի սովորական ծորակը բացում ես, ջուր է հոսում. երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում։
-Իսկ առաջինը Երևանու՞մ է։
-Ոչ, Սան Ֆրանցիսկոյում։
-Իսկ Բորժո՞մը։ Նախ մտածիր, հետո խոսիր։
  • Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան։
Дзер нманнерэ хайтаракумен Республикан!
  • Վա՜յ, մամա, էս ի՜նչ է կատարվում, էս ի՜նչ տեղ եմ ընկել։
Вай мама, эс инчэ катарвум, эс инч тегэм энгел! (Ой мама, что это делается, куда я попал!)
  • -Եվրոպայում հիմա ոչ ոք դաշնամուր չի նվագում, նվագում են էլեկտրականությամբ։
-Էլեկտրականության հետ խաղալ չի կարելի, հոսանքը կխփի...
-Իսկ նրանք ռետինե ձեռնոցներով են նվագում։
-Է՜: Ռետինե ձեռնոցներով կարելի է։
  • -....Նրան հաճելի կլինի։ Երբ նրան հաճելի լինի, ես կզգամ, որ ինձ էլ է հաճելի։ Իսկ դու ուղիղ ես ասում։
-Ինձ Օրջոնիկիձեում սպասում են։
Գիտե՞ս ինչ, ես քեզ մի խելացի բան կասեմ, միայն թե դու չնեղանաս։ Երբ ինձ հաճելի կլինի, ես քեզ այնպես տեղ կհասցնեմ... որ քեզ նույնպես... հաճելի կլինի...
  • -Այս... տուժածը... բացեց դուռը, իսկ Վալիկո ջան... մեղադրյալը... ասաց. «Բարև, թանկագինս»։ Իսկ տուժողն ասաց. «Կներեք, ես զուգարան եմ ուզում...»։ Իսկ նա... դուրս թռավ փողոց ու գոռում էր՝ «ոստիկանություն, ոստիկանություն»։ Իսկ ես ասացի. «Վալի՛կ ջան, գնանք տուն» ու գնացինք։
-Նշանակում է` դուք պնդում եք, որ մեղադրյալը տուժողին հարվածներ չի հասցրել։
-Իհարկե, չի հասցրել։ Նա գնաց զուգարան, իսկ «Վալիկ-ջան»-ը չկարողացավ ջարդել դուռը։

-Այսինքն՝ նա ջարդում էր դուռը։

-Ինչու՞ էր ջարդում։
-Դե, դուք ինքներդ ասացիք։
-Լսիր, ես ռուսերեն լավ չգիտեմ... Նա գնաց զուգարան, իսկ Վալիկոն թակեց դուռը և ասաց, որ նույնպես... ուզում է... Այնպիսի հարցեր եք տալիս, որ անհարմար է պատասխանել... նույնիսկ...
-Վկա՛ Խաչիկյան, իսկ լուսամփոփը մեղադրյալը ջարդե՞ց։
-Այո, ջարդեց, ինչու՞ հերքեմ։ Երբ մենք տուն գնացինք, նա պատահաբար աթոռով դիպավ լուսամփոփին։
-Ասացեք, մեղադրյալը անձնական հակակրանք տածե՞լ է տուժողի նկատմամբ։
-Այո՜: Տածել է։ Ինքն ինձ ասաց. «Այնպիսի անձնական հակակրանք եմ տածում տուժողի նկատմամբ, որ ուտել չեմ կարողանում...»
-Իսկ ահա մեղադրյալը պնդում է, որ ծանոթ չի եղել տուժողի հետ։
-Լսիր, որտեղի՞ց են ծանոթ։ Երբ նա գնաց զուգարան, Վալիկոն ինձ հարցրեց. «Ո՞վ է այդ տուժողը։ Ու՞ր գնաց նա։ Ես նրան, ասում է, առաջին անգամ եմ տեսնում»։
  • -Մոսկվայում մետրոյի կայարան կա, կոչվում է Բագրատինո։ Երբ ես անցնում եմ նրա մոտով, իմ աչքերում միշտ արցունքներ են հայտնվում. դրանք հպարտության արցունքներ են։ Ես հպարտ եմ, որ այդ մեծ զորավարը իմ հայրենակիցն է։ Իսկ հիմա նայում եմ մեղադրյալի աթոռին, ու էլի արցունքներ են հայտնվում աչքերումս։ Բայց սրանք ուրիշ արցունքներ են. սրանք ամոթի արցունքներ են։ Եվ ես ամաչում եմ, որ ես նույնպես վրացի եմ։

-Պատասխանեք ըստ էության, խնդրում եմ։

  • -Լսի՛ր, իսկ այդ կատուն որտե՞ղ է աշխատում։
-Ի՞նչ կատու։
-Նա, որ Մեծ թատրոն չեկավ։
-Նա ուղեկցորդուհի է։ Միջազգային ինքնաթիռներում է աշխատում։
-Ա՜, լսիր, էլ ի՞նչ ես ուզում։ Եթե կինն ամեն օր երասանների է տեսնում, ակադեմիկոսների է տեսնում, տիեզերագնացների է տեսնում, Իշտոյանին է տեսնում... Կարող է ահա այսպես ձեռք տալ։ Դու ո՞վ ես նրա համար։
  • Ընկե՛ր, աստեղ չի կարելի։ Այստեղ հետքեր են։
— Друг, сюда нельзя! Тут следы...

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միմինո հոդվածը նաև Վիքիպեդիայում: