Մթնաձորի «չարքը»

Վիքիքաղվածք-ից

Մթնաձորի «չարքը», Ակսել Բակունցի պատմվածքներից։

Քաղվածքներ[խմբագրել]

  • — Հա՛, էդ ժամանակ էլ, — շարունակեց ծերունին իր պատմությունը, — ձորում շատ վախ կար։ Ա՛յ տղա, դուրս եկա Մթնաձորի գլուխը, աչքիս մի շողք երևաց։ Լուսնյակ էլ գիշեր էր... Հըմի ոչ շողքն ա հեռանում, ոչ էլ ես եմ կարում ետ դառնալ։ Ասում եմ արջ ա, ինձ հլա չի տեսել։ Մին էլ...
....— Ես վազում եմ, ինքը իմ ետևից, կանգնում եմ, նա էլ է կանգնում։ Եվ ի՞նչ չարք ա, ի՞նչ հնարք ա... կռացա, որ քար վեր ունեմ...
  • Միտն ընկավ, թե ինչպես կովն ուզեց հարու տա Ասյային, երբ նա ծաղիկն էր մոտեցնում հորթի դնչին։ Սաքանը հիշեց և առաջին օրը, ինչպես էին նստել կտուրի վրա։ Ծերը պատմություն էր անում, թե ինչպես լուսնյակ մի գիշեր Մթնաձորում «չարք» երևաց, ինչպես չարքը հետևում էր նրան։
— Ես վազում եմ, ինքն իմ ետևից, կանգնում եմ, ինքն էլ ա կանգնում...
Հենց այդ խոսքին էր, որ երևաց ընկեր Ասյան։
  • Երազում Սաքանի աչքին երևաց Մթնաձորը. սպիտակ շոր հագած մի կին ձորով վազում էր իր ետևից, մոտենում էր, որ բռնի, կանգնում էր կինը, ծիծաղելով ետ փախչում ձորն ի վեր։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ակսել Բակունց, Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝