Ճշգրտություն և հոգի

Վիքիքաղվածք-ից
«Ճշգրտություն և հոգի» գրքի շապիկը

«Ճշգրտություն և հոգի» (անգլ.՝ Precision and Soul: Essays and Addresses), ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլի երկերի ժողովածուն։ Հայերեն է թարգմանվել 2005 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Ալեքսանյան[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հոգի. այս բառը ծառայում է միայն անիրական հաղորդումների ոլորտին։ Մարդս խոսում է այն ժամերին, երբ նա չի ապրում։ Հենց որ մենք խոսում ենք, դռները փակվում են։ Բազմության լռությունը անբացատրելի կշիռ ունի։ Մարդիկ իրար գլուխ են հավաքվում լոկ…խոսելու համար։ Իսկական ճշմարտությունը երկու մարդու միջև չի կարող արտահայտվել։ Յուրաքանչյուր գործադրած ճիգ կամ լարում խոչընդոտում է դրան։ Հոգիները միավորվում են, երբ շրթունքներն են բաժանվում իրարից։
  • Բայց հիմարությունն ինքնին ի զորու և ի վիճակի է հուզելու կամ մեղմելու բնավ ոչ բոլոր հանգամանքներում։ Կարճ լինելու համար՝ ասենք, որ այն սովորաբար համբերությունից հանում է, արտակարգ դեպքերում էլ՝ դաժանություն է հանդես բերում. և այդ հիվանդագին դաժանության նողկալիորեն հոսանուտ օրինազանցություններին, որ հանրաճանաչ արտահայտությամբ իբրև սադիզմ են բնութագրվում, զոհի դերում շատ հաճախ հենց հիմար մարդիկ են հանդես գալիս։ Ակնհայտորեն դա պատճառաբանվում է նրանով, որ հիմարները մյուսներից ավելի հեշտ են ավար դառնում դաժանաբարո սադիստներին։ Սակայն, թվում է, թե դա կախում ունի նաև նրանից, որ վերջիններիս բոլոր կողմերից զգայելի դիմադրողականության անընդունակությունը վայրենացնում է երևակայությունը, ինչպես որ արյան հոտն է զորեղացնում որսկանի բնազդային հաճույքը, հետապնդվող զոհին մի ամայի, խուլ անապատային վայր հրապուրելով, ուր վայրենաբար դաժանությունը սոսկ նրա համար է «հեռու հորիզոններ կտրում-անցնում», քանզի իր առաջ ոչ մի սահմանափակում կամ արգելք չի տեսնում։ Դա հենց տառապանքի հանդեպ տանջարարի հակումն է, ըստ էության՝ մի թուլություն, որը անքակտելի բաղադրիչ է կազմում բիրտ ուժի ցուցադրանքի. և չնայած վիրավորված կարեկցանքի զգացողության արդարամիտ երևալու հուզախախտ մոլուցքը հազվագյուտ է այն նկատելի դարձնում, սակայն, ինչևէ, այս երկուսն էլ անհրաժեշտաբար դաժանությանն են պատկանում, ինչպես նաև՝ սիրույն, երկուսն ի մի, որ շատ հարմար են գալիս իրարու…

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 261. 


Աղբյուրներ[խմբագրել]